Առաջիկա երկու տարիները կարող են դառնալ ամենաշոգը պատմության մեջ
SOCIETYԱռաջիկա երկու տարիները կարող են դառնալ մետեոդիտարկումների պատմության մեջ ամենաշոգ տարիները: Այս մասին հայտնում է բրիտանական մետեոբյուրոյի հրապարակած զեկույցը:
Օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է ածխաթթու գազի արտանետումների մեծ ծավալով եւ բնական օվկիանոսային պրոցեսներով: Այս պրոցեսներից հիմնականն է այսպես կոչված Էլյ Նինյոն ՝ Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի փոփոխությունը, երբ տաքացած ջրի մի մասը տեղաշարժվում է դեպի արեւելք: Էլյ Նինյոն, որի ցիկլը կազմում է միջինը հինգ տարի, զգալի ազդեցություն է թողնում կլիմայի վրա ՝ դառնալով անձրեւների պատճառ ՝ նախկինում երաշտային տարածաշրջաններում ու երաշտի պատճառ ՝ նախկինում անձեւաշատ տարածքներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդ որում գիտնականները նշել են, որ մյուս պրոցեսները տեղի են ունենում Ատլանտյան օվկիանոսում, այնպես որ ամբողջ խնդիրն այն է, թե հատկապես որ միտումները կգերիշխեն:
Առայժմ գիտնականները կանխատեսում են, որ Ասիան ու Ավստրալիան 2015 եւ 2016 թթ տուժելու են երաշտից, իսկ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում պետք է հորդառատ անձրեւներ ակնկալել:
Եվրոպայի հյուսիսում, ենթադրվում է, որ առաջիկա տարիներին ամռանը հով կլինի: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների ՝ այս ձմեռը Մեծ Բրիտանիայում կարող է ռեկորդային ցուրտ ու նույնիսկ ձնառատ լինել:



