Բան Կի Մունը Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է արել խուսափել հակամարտության սրացումից
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խորին մտահոգություն է հայտնել Քաշմիրում վերահսկողության գծում իրավիճակի վատթարացման կապակցությամբ եւ Հնդկաստանին ու Պակիստանին կոչ է արել խուսափել հակամարտության սրացումից, փոխանցում է «Սինհուա»–ն։
Հայտարարության մեջ ասվում է, որ Բան Կի Մունը երկու կողմերին էլ կոչ է անում առաջնահերթ ուշադրություն դարձնել հանգստության եւ կայունության վերականգնմանը կոնֆլիկտի սրացումից եւ մարդկային զոհերից խուսափելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը կարող են փոխըմբռնման հասնել եւ կայուն խաղաղություն հաստատել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



