Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել
SOCIETYՀայաստանի ռուսական ռազմակայանում մարտավարական հատուկ վարժանք Է անցկացվել ահաբեկչության հակազդման ստորաբաժանման մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի ընթացքում զինծառայողներն առաջին անգամ ահաբեկչական վտանգի կասեցման գործողություններ են իրականցրել ռազմավարական ռազմական օբյեկտում (կործանիչ եւ բանակային ավիացիոն տեխնիկայի կայանատեղիում): Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը տեղանքի հետախուզում Է անցկացրել եւ հայտնաբերել ռազմական օբյեկտի գրավումը պայմանական հակառակորդի կողմից: Նմանակման միջոցների կիրառմամբ զինծառայողները կատարել են պայման ական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման եւ դրա վերացման առաջադրանքը, որը փորձել Էր գրավել ՄիԳ-29 ինքնաթիռներ եւ Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռներ:
Վարժական պարապմունքներն ավարտելուց հետո հակաահաբեկչական ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանում՝ օգտագործելով Մի-8ՄՏ ռազմափոխադրական ինքնաթիռ:
Միջոցառմանը մասնակցել են 300-ից ավելի զինծառայողներ, որոնք օգտագործել են նմանակման միջոցներ, զենք, ռազմական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր եւ ավիամիջոցներ:



