Շուրջ 73 հազար իրաքցիներ են լքել իրենց տները Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց հետո
SOCIETYԱվելի քան 70 հազար իրաքցիներ են լքել իրենց տները «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության զինյալներից Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
Նոյեմբերի 22-ին հաղորդվել Էր, որ գործողության սկսվելուց ի վեր մարտերի շրջանից փախել Է շուրջ 68,5 հազար մարդ:
«Մոսուլի շրջանում հոկտեմբերի 17-ին գործողության սկսվելուց հետո ներքին վերաբնակներ դարձած իրաքցիների թիվը հասել Է 73 հազարի»,-ասել Է Միլմանը:
Միայն վերջին մեկ օրվա ընթացքում իրենց տները լքել են շուրջ 450 ընտանիքներ, ճշտել Է նա:
Նրա խոսքով՝ վերաբնակված անձանց 98 տոկոսն այժմ տեղավորված Է Նայնավայի նահանգում:
Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական ուժերը, քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումները եւ տեղի ցեղերի անդամներից բաղկացած աշխարհազորը:
Նրանց հարձակումը պաշտպանում են Իրաքի ռազմաօդային ուժերը եւ Միացյալ Նահանգների ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիայի օդուժը:
Մոսուլը, որը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն Է, «Իսլամական պետության» հսկողության տակ Է գտնվում 2014 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



