Իրանում գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
SOCIETYԻրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի թիվը հասել Է 15-ի, ըստ վերջին տվյալների՝ տուժել Է ավելի քան 60 հոգի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
Իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչ Ալի Ասգար Ահմադին հայտարարել Է, որ տեղի պաշտոնյաները հայտնել են 15 զոհվածների մասին: Կազմակերպության մեկ այլ ներկայացուցչի՝ Մոստաֆա Մորթազավիի տվյալներով՝ տուժել Է եւս 62 մարդ:
Ավելի վաղ տեղեկացվել Էր 5 զոհվածների եւ 20 տուժածների մասին:
Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:40-ին Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած Է եղել պլատֆորմում, երբ նրան հարվածել Է մեկ այլ շարժակազմ: Բախման հետեւանքով չորս վագոններ դուրս են եկել գծերից, եւս երկուսը բռնկել են: Տեղում աշխատում են բժիշկներն ու արտակարգ ծառայությունները, փրկարարների աշխատանքը դժվարացնում են եղանակային բարդ պայմանները՝ ձնատեղումը եւ մերկասառույցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



