Իրանում մարդատար երկու գնացքներ են բախվել
SOCIETYՄարդատար երկու գնացքներ են բախվել Իրանի Սեմնան կենտրոնական նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԻՌՆԱ գործակալությունը:
Վթարի հետեւանքով զոհվել Է առնվազն հինգ մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Սակայն տեղի իշխանությունների ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չԷ, այդ տվյալները կթարմացվեն:
Վթարի վայրում աշխատում են փրկարարները: Տուժածներին տեղափոխում են մերձակա հիվանդանոցներ:
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում աղետի պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից: Տեղի ունեցածի փաստով հետաքննություն Է սկսվել:
Գնացքների բախումը տեղական ժամանակով ժամը 7:00-ին տեղի Է ունեցել Թեհրանից 400 կիլոմետր արեւելք ընկած Իմամշեհրե քաղաքի շրջանում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



