Նյարդային բջիջները վերականգնվում են. գիտնականներ
LIFEԳիտնականները հայտարարել են, որ նյարդային բջիջները վերականգնվում են՝ դրանով իսկ հերքելով այն պնդումը, որ դրանք չեն վերականգնվում: Պարզվել է, որ գլխուղեղի կեղևը յուրահատուկ «պահեստ» է այն ցողունային բջիջների համար, որոնք ձևավորում են նոր նեյրոններ մեծ կիսագնդերի կեղևի համար:
Հայտնագործության հեղինակները բելգիացի գիտնականներն էին, որոնք գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ գլխուղեղի կեղևում պարունակվում են «պահեստներ» նեյրոնային ցողունային բջիջների համար: Այդ բջիջիներն աստիճանաբար տեղափոխվում են գլխուղեղի կեղև, որտեղ էլ զարգանում են՝ դառնալով նեյրոններ:
Գիտնականների հավաստմամբ՝ նյարդային բջիջների վերականգնումը տեղի է ունենում ինչպես երեխաների, այնպես էլ տարեցների գլխուղեղում: Նման գործընթացների շնորհիվ՝ մարդու գլխավոր օրգանը ոչ միայն վերականգնվում է վնասվածքներից հետո, այլև զարգանում է նրա ստացած գիտելիքների և փորձի հիման վրա:
Գիտնականները նաև ընդգծում են, որ մեծահասակների մոտ նեյրոնների վերկանգնման գործընթացը կարող է իրականանալ միայն գլխուղեղի որոշ հատվածներում՝ հիպոկամպում և փորոքներում: Սակայն գիտնականները դեռ մինչ օրս վստահ չեն, թե արդյոք վերականգնվում են նեյրոնները գլխուղեղի ամենածավալուն հատվածում, ուստի մտադիր են դեռ շարունակել ուսումնասիրությունները:



