Ֆրանսուա Ֆիյոնը անհեթեթ է որակել ՌԴ-ի նկատմամբ Օլանդի վարած քաղաքականությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նկատմամբ Ֆրանսիայի ներկայիս քաղաքականությունը վտանգավոր Է, քանի որ հանգեցնում Է Մոսկվայի դիրքորոշումների արմատականացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականությունն անհեթեթ Է»,-ասել Է նա «Հանրապետականներ» կուսակցության փրայմերիզների երկրորդ փուլի մասնակիցների միջեւ կայացած քննարկումների ընթացքում: Ֆիյոնի կարծիքով, «Ռուսաստանը կարող Է վտանգավոր երկիր դառնալ, եթե նրա հետ վերաբերվեն այնպես, ինչպես դա անում են այժմ»: Նա պարզաբանել Է, որ ներկայում Ռուսաստանին դրդում են այն բանին, որ նա ավելի կոշտ դիրք բռնի եւ գործի դնի ազգայնականությունը, ինչը վտանգավոր Է, հաշվի առնելով, որ խոսքը «աշխարհի խոշորագույն երկրի մասին Է, որտեղ հսկայական քանակությամբ միջուկային զենք կա»:
Ֆիյոնը հայտարարել Է, որ «չի պաշտպանում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, սակայն Կոսովոյի անկախության հարցը նույնպես վիճելի Էր»: Նրա խոսքով՝ «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել Է»: Ղրիմի հիմնախնդրի լուծումը նա տեսնում Է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցություններում՝ «միջազգային իրավական դաշտի շրջանակներում»: Խոսելով Մինսկի համաձայնությունների մասին՝ նան հիշեցրել Է, որ դրանց կատարմանը հարկավոր Է հասնել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ուկրաինայի կողմից:
«Եվրոպայի համար իսկական վտանգը Ռուսաստանը չԷ: Խոսքը տնտեսական վտանգի մասին Է, եւ այն բխում Է Ասիայից: Խելացի չԷ Ռուսաստանին մերձեցման մղել Ասիայի հետ»,-ասել Է Ֆրանսիայի նախկին վարչապետը:
Խոսելով արտաքին քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումների մասին՝ Ֆիյոնը հավաստիացրել Է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում մտադիր չԷ հրաժարվել ԱՄՆ-ի հետ սերտ միությունից:
Հարցումների համաձայն՝ Ֆիյոնը «Հանրապետականների» փրայմերիզների երկրորդ փուլի ֆավորիտն Է, որը տեղի Է ունենալու նոյեմբերի 27-ին: Դրա արդյունքներով հայտնի կդառնա այս աջ ընդդիմադիր կուսակցության թեկնածուն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Ֆիյոնի մրցակիցը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



