Ադելը հանուն երեխայի առժամանակ կդադարեցնի երաժշտական գործունեությունը
SOCIETYԱշխարհի առավել բարձ վարձատրվող երգչուհիներից մեկը՝ բրիտանուհի Ադելը, (իսկական անունը Լորի Բլու Էդկինս Է) հայտարարել Է, որ երկար ժամանակով կընդհատի իր երաժշտական գործունեությունը, քանի որ մտադիր Է ունենալ երկրորդ երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Entertainment Tonight պորտալը:
«Ես պատրաստվում եմ երեխա ծնել: Մի քանի տարուց ես կվեադառնամ, դուք ինձանից չեք ազատվի»,- Entertainment Tonight-ը մեջբերել Է կարիերայում դադարի վերաբերյալ Ադելի արած հրապարակային հայտարարությունը:
Երգչուհու հայտարարությունը հաջորդել Է ԱՄՆ-ում նրա համերգային շրջագայության ավարտին: «10 ամսվա ընթացքում 107 շոու եմ անցկացրել, եւ այդ ամենն իմ թիմի, անսամբլի եւ ընտանիքի շնորհիվ»,- գրել Է Ադելը ԱՄՆ-ում համերգային շրջագայությունն ավարտելուց հետո:
Ադելը 2011 թվականից համատեղ ապրում Է Սայմոն Քոննեկիի հետ, 2012 թվականին զույգը տղա երեխա Է ունեցել:
Forbes ամերիկյան հանդեսը նոյեմբերի սկզբին Ադելին երկրորդ տեղն Է հատկացրել ամենաբարձր վարձատրվող երաժշտական աստղերի ցուցակում: Հրատարակության ամենամյա վարկանիշի տվյալների համաձայն՝ անցած տարի երգչուհին վաստակել Է 80,5 մլն դոլար:



