Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց, այդ թվում ականանետից. ԼՂՀ ՊԲ
SOCIETYՆոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



