Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակ

LIFE

Խոյ: Հրաշալի օր է մի շարք գործեր ավարտին հասցենելու համար: Նախապես ծրագրված հանդիպումները հրաշալի կանցնեն, այդ թվում նաև սիրային ժամադրությունները: Նոր գործեր ձեռնարկելիս՝ առավել զգույշ եղեք,իսկ նոր ծանոթների հետ շփվելիս՝ զգոնությունը մի կորցրեք, հակառակ դեպքում կարող եք թիկունքից հարված ստանալ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից՝ ներդաշնակ օր է սպասվում: Ամեն բան ճիշտ ձեր սրտով է: Շրջապատում ոմանք կփորձեն խառնվել ձեր գործերին: Պատրաստ եղեք պաշտպանել սեփական շահերը:

Ցուլ: Անհանգստանալու կարիք չկա: Օրը հրաշալի կդասավորվի: Անգամ եթե ձեր առջև նպատակներ չեք դնում և դրանց հասնելու համար ջանքեր չեք գործադրում, միևնույն է՝ այսօր հաջողությունն ամենուր կժպտա ձեզ: Հնարավոր են մի շարք հեռանկարային գործնական առաջարկություններ:

Սիրային հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր դեռևս միայնակ են, այսօր կարող են հետաքրքիր ծանոթություններ հաստատաել: Նշանի այն ներկայացուցիչներն, ովքեր արդեն հանդիպել են իրենց երկրոդ կեսին, կրկին անգամ կհամոզվեն, որ ճիշտ ընտրություն են կատարել:

Երկվորյակ: Խնդիրներն այսօր սովորականից շատ են, ծրագրերը ստիպված կլինեք անորոշ ժաամանակով հետաձգել: Գործի բերումով կառնչվեք ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ: Լարված իրավիճակներում կդժվարանաք հանգստություն պահպանել , կկորցնեք ինքնատիրապետումը: Եթե հետևեք մտերիմների խորհուրդներին, ապա ի վերջո կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:

Խուսափեք ծարնաբեռնվածությունից, խնայեք ձեր ուժերը: Կենսական ներուժը ցածր է, գերհոգնածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Հնարավոր է գանգատվեք գլխացավերից, անքնությունից:

Խեցգետին: Ձեզ համար կարևոր գործերում առաջընթաց կնկատվի: Այսօր կառանձնանաք ձեր համառությամբ և նպատակասլացությամբ: Կանեք ամեն բան՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Շրջապատի հանդեպ խստապահանջ եք, զիջումների չեք գնա: Բարեբախտաբար այսօր տարաձայնություններ չեք ունենա:

Հնարավոր են չծրագրված , բայց շատ հաճելի հանդիպումներ: Ուրախալի լուրեր կլսեք հեռու բարեկամներից, հին ընկերներից: Այսօր ծագած մտահաղացումներըկարող են հիմնովին փոխել ձեր կյանքը, եթե դրանց իրագործմանն ամենայն լրջությամբ մոտենաք:

Առյուծ: Լուրջ գործերրը, կարևոր հանդիպումները մի հետաձգեք: Առավոտյան կարող եք զբաղվել ֆինանսական հարցերով, ձեր գործերով հետաքրքրված անձանց հետ քննարկել մասնագիտական առաջընթացի հեռանկարները: Իսկ երեկոյան կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

Օրվա երկրորդ կեսին զգուշացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից, նրանք այսօր կարող են վնասել ձեզ: Հնարավոր են տարաձայնություններ տարեց ազգականների հետ, գումարային որոշ խնդիրներ կծագեն:

Կույս: Նպատակահարմար օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու համար: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր է նոր համագործակցություն, որը սկզբում ոչ հեռանկարային կթվա , սակայն հետագայում կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները:Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կփոխեն իրենց աշխատանքը, ստիպված կլինեն որոշ խոչընդոտներ հաղթահարել:

Նրանք ովքեր կանանց միջավայրում են աշխատում, կամ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ միասին պատրաստվում են որոշ կարևոր հարցեր լուծել, պետք է առավել զգույշ լինեն: Վեճերից խուսափել գրեթե չի ստացվի, փոխարենը տղամարդկանց հետ շփվելիս՝ խնդիրներ չեն առաջանա:

Կշեռք: Մասնագիտական խնդիրներից խուսափելը հեշտ չի լինի: Աշխատանքի վրա կենտրոնանալ ևս չի ստացվի:Մեկը մյուսի ետևից սխալներ թույլ կտաք: Գործընկերների խելամիտ խորհուրդներին չեք հետևի: Հակված եք ապավինել ներքին ձայնին, ինչը, որոշ դեպքերում, կհիասթափեցնի: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես, եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ , ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են:

Թվում է, թե տրամադրությունը կբարձրանա, եթե աշխատանքը մի կողմ թողնեք: Սակայն, հավատացե՛ք, անգործությունն այսօր կձանձրացնի և կտխրեցնի ձեզ, փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել:

Կարիճ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, սակայն չեք ճնշվի և, ցանկացած իրավիճակում, լավատեսություն կպահպանեք: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և հրաշալի գիտակցում եք, որ հաղթանակն ի վերջո ձերն է լինելու: Կենսուրախությունը ձեզ հմայք կհաղորդի, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա:Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է գրասենյակային սիրավեպի սկիզբ դրվի:

Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ:

Աղեղնավոր: Նպատակահարմար օր է որոշ բարդ խնդրներ լուծելու համար: Այսօր չափազանց ուշադիր եք, կնկատեք այն ամենն, ինչն ուրիշների աչքից կվրիպի: Ամեն դեպքում, նախքան կարևոր որոշումներ կայացնելը, խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք: Ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ փորձեք հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար:

Այծեղջյուր: Ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են հաջողություններ: Հրաշալի գիտակցում եք, թե ինչ եք ուզում և, անկախ հանգամանքներից, հասնում այդ ամենին: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ՝ ուշադրության կենտրոնում կհայտնվեք:

Հրաշալի օր է ճանապարհորդությունների, օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարավոր են գայթակղիչ առաջարկներ: Ձեր կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ զուր ժամանակ չեք վատնի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսն իսկական խառնաշփոթի կվերածվի: Հնարավոր են մի շարք տհաճ իրադարձություններ, գործերում որոշ անհասկանալի ձգձգումներ: Կփորձեք գլուխ հանել այդ ամենից և վերահսկել ստեղծված իրավիճակը, սակայն ապարդյուն: Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գործարքներն եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող ստացվեն:

Կարող եք ապավինել ընկերների և հարազատների աջակցությանը: Մտերիմ մարդիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն: Ազատ ժամանակն անցկացրեք տանը ՝զբաղվելով սիրելի գործով:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել:

Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship