Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ-Կարապետյան․ շահավետ համաձայնություն, թե՞ իրավիճակային լուծում

ANALYSIS

Վերջապես հանգուցալուծվեց վերջին շրջանում ամենաքննարկվող թնջուկը՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցության դիմում է գրել։ Նմանատիպ դիմում է գրել նաև Վիգեն Սարգսյանը։ Վարչապետի դիմումով փակվեց հայաստանյան վերլուծաբանների անսպառ կոնսպիրացիաների ու կանխատեսումների հորդառատ աղբյուրը և այժմ արդեն ժամանակն է նոր ինտիրգներ որոնելու։ Իրականում սակայն Կարապետյանի անդամակցությունը բոլորովին էլ ինտրիգ չէր և արդյունք էր իրերի բնականոն զարգացման։ Արդյո՞ք Կարեն Կարապետյանը մեծ խանդավառությամբ է անդամկցում ՀՀԿ-ի բոլորովին այլ հարց է, ընդ որում ոչ էական հարց, քանի որ քաղաքականության մեջ խանդավառությունը, ոգևորությունը և մնացած բոլոր զգացմունքները ընդամենը ծառայում է քաղաքական նպատակների իրականացմանը՝ որպես զուգահեռ գործիքներ, եթե դրանց անհրաժեշտությունը կա։ Ուստի այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի անդամակցությունը ՀՀԿ-ին պրագմատիկ ընթացք էր, ընդ որում պրագմատիկ նաև ՀՀԿ-ի համար։

Թերևս առաջիկա ՀՀԿ համագումարում Կարեն Կարապետյանը իր ուրույն տեղը կգրավի նաև ՀՀԿ Գերագույն մարմնում և դրանով իսկ  ՀՀԿ-Կարապետյան  փոխշահավետ համաձայնությունը կարող է արդեն հեռանկարային դառնալ։ Հանրապետականը վարչապետի անդամակցումով լիարժեք իրավունք է ստանում Կարեն Կարապետյանի կառավարության ձեռքբերումների նկատմամբ։ Անշուշտ Հանրապետականը անգամ Կարեն Կարապետյանի ձախողման դեպքում  չի պատրաստվում ստանձնել այդ պատասխանատվությունը, ինչպես եղավ  նախորդ վարչապետերի պարագայում, սակայն դա նույնպես օրինաչափ է, քանի որ Հայաստանի պարագայում իշխանության կուսակցությունը և ընդհանրապես իշխանությունը միայն հաջողությունների տերն է։ Սակայն սա այլ խնդիր է։

Իսկ առկա պայմաններում, չնայած որևէ վարչապետի ու կառավարության հնարավորությունների սահմանում չէ արմատական փոփոխությունները, այնուամենայնիվ այդ փոփոխությունների բուտաֆորան արդեն իսկ ստեղծվում է, որն ավելի շատ հանրային տրամադրություն է ստեղծում քան թե պրակտիկ միջավայր։ Սակայն պետք է խոստովանել, որ հայաստանյան հանրությունը գործնական քայլերից զատ ունի նաև վստահության և հավատի պակաս, որոնք այս դեպքում արդեն վերացական կատեգորիաներ չեն։

Մյուս կողմից, եթե Կարեն Կարապետյանի անդամակցության պարագայում ակնհայտ են Հանրապետականի շահերը, ապա հարցը է առաջանում, թե ինչ է ստանում դրա դիմաց հենց ինքը Կարապետյանը։ Ըստ էության Կարեն Կարապետյանը անդամակցելով ՀՀԿ-ին ձեռք է բերում կարևոր հենարան՝ գոնե Հանրապետականի մի մասի պարագայում։ Բացի այս կարծես թե ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը անդամակցում է ՀՀԿ-ին որոշակի պայամաններով, որոնք ամենայն հավանականությամբ վերաբերում է վարչապետի քաղաքական հետագա ճակատագրին և գործունեությանը։ Այսինքն  թե, Կարապետյանին տրվել են որոշակի երաշխիքներ, առ այն, որ նա չի լինելու 6 ամսվա վարչապետ։ Ամեն դեպքում այս իրավիճակի հանգուցալուցմանը մնացել է ընդամենը 4 ամիս։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement