Հռիփսիմե Խուրշուդյանը սպորտը թողնելուց հետո կզբաղվի մրցավարական աշխատանքով
SOCIETYԾանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը մեծ սպորտից հեռանալուց հետո մտադիր է զբաղվել մրցավարական աշխատանքով:
«Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում շարունակի զարգանալ ծանրամարտը: Նախատեսում ենք, որ հետագայում զբաղվելու եմ միջազգային կարգի մրցավարությամբ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:
2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում Խուշուդյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



