Կովկասի նկարիչներն իրենց աշխատանքները կցուցադրեն Թբիլիսիում
SOCIETYԴաղստանի, Չեչնիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ժամանակակից նկարիչները նոյեմբերի 25-ից իրենց աշխատանքները կցուցադրեն «Կովկասի միջով» խորագիրը կրող ցուցահանդեսում, որը կազմակերպվում Է Թբիլիսիի Ի.Գրիշաշվիլիի անվան պատմության ազգային թանգարանում՝ «Կարվասլա»-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 12-ը, կանցկացվի «Ժամանակակից արվեստի պատկերասրահ» նախագծի շրջանակներում, որի նպատակը Վրաստանում ժամանակակից արվեստի աջակցումն Է ու զարգացումը, ինչպես նաեւ նրա առաջմղումը ինչպես տարածաշրջանային, այնպես Էլ միջազգային ասպարեզում:
«Կովկասի միջով» ցուցահանդեսն այս ծրագրի արդեն չորրորդ նախագիծն Է: Այն միավորել Է կովկասյան տարածաշրջանի տաղանդավոր հինգ նկարիչների՝ Տաուս Մախաչեւին (Դաղստան), Ասլան Գայսումովին (Չեչնիա), Վահրամ Աղասյանին (Հայաստան), Ալի Հասանովին (Ադրբեջան) եւ Վաժիկո Չեչխիանիին (Վրաստան), հաղորդել Է Sputnik-ը:



