Yerevan, 28.July.2026,
00
:
00
BREAKING


Վիլեն Խաչատրյան. «Հայաստանն ավելի շատ պարտք է վերցնում, քան իր տնտեսական աճն է»

INTERVIEW
Past.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում խոսեց Հայաստանի պետական պարտքի, դրա կրճատմանը միտված մեխանիզմների և արտաքին առևտրի՝ պետական պարտքի վրա ազդեցության մասին։
 
– Պարոն Խաչատրյան, որքանո՞վ է աճել մեր երկրի պետական պարտքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
 
– Կոնկրետ թվեր չեմ կարող ասել։ Այսօր Հայաստանի պետական պարտքը կազմում է մոտ 5 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլար։ Վերջին երեք ամիսների ընթացքում մոտավորապես 300 միլիոն դոլարի չափով է աճել, իսկ մինչ այդ ամսական աճը կազմել է 50–60 միլիոն ԱՄՆ դոլար։
 
– Պետական պարտքը չվճարելու դեպքում ի՞նչ կսպասվի մեր երկրին և ինչպե՞ս այն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։
 
– Եթե երկիրը պարտքը չի վճարում, սկսվում է պարտքի ռեստրուկտուրիզացիա, այսինքն՝ պարտքը որոշակի ժամանակահատվածով հետաձգում են, իսկ տոկոսադրույքները` բարձրացնում։ Իսկ եթե երկիրն ընդհանրապես հնարավորություն չի ունենում վճարելու, այդ երկրում հայտարարում են դեֆոլտ, սառեցվում են այդ երկրի միջազգային հաշիվները և այլն։ Սակայն նման բան Հայաստանին դեռևս չի սպառնում։
 
– Հայաստանը այլ երկրների համեմատությամբ իր պետական պարտքի ցուցանիշներով ի՞նչ վիճակում է գտնվում։
 
– Վատ վիճակում չէ, քանի որ երկրներ կան, որ ավելի մեծ պարտքեր ունեն։ Օրինակ` Հունաստանն արդեն իսկ կանգնած է պարտքային դեֆոլտի առաջ, նույն հիմնախնդիրների առաջ է կանգնել ժամանակին Արգենտինան։ Այսինքն՝ երկրներ կան, որ իրականում ունեն լուրջ խնդիրներ այդ պարտքերի սպասարկման առումով։ Գոյություն ունի պարտքի սպասարկման մեխանիզմ, որը շատ մեծ կարևորություն ունի։ Այսինքն՝ եթե երկիրը տնտեսական աճ ունի և կարողանում է այդ պարտքերը սպասարկել, դա որևէ խնդիր չի առաջացնում։ Բայց երբ երկիրը կանգնում է տնտեսական ցածր աճի տեմպերի առաջ, սակայն ստիպված է սպասարկել ավելի բարձր տեմպերով աճող պետական պարտք, այդ ժամանակ առաջանում է որոշակի անհամամասնություն։ Մենք, օրինակ, 2015 թ.–ին վերցրել ենք մոտ 630 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պարտք, բայց աճել ենք մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարով։ Մեր պետական պարտքը տնտեսական աճից կրկնակի շատ է աճել։
 
– Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Կառավարությունն այս պարտքը նվազեցնելու համար։
 
– Այդ քայլերն արդեն իսկ արվում են, դրանից առաջինը բյուջեի ծախսերի կրճատման և երկրորդը՝ բյուջեի պակասուրդի կրճատման քաղաքականությունն է։ 2017 թ.–ի համար նախատեսվում է, որ Հայաստանի պետական պարտքը կավելանա ընդամենը 410 միլիոն ԱՄՆ դոլարով։ Եվ ընդհանուր պարտքը կկազմի 6 միլիարդ 277 միլիոն ԱՄՆ դոլար։
 
– Իսկ փորձեր չե՞ն արվի պարտքի որոշակի մասը վճարելու համար։
 
– Կարծում եմ նաև այդ տարբերակով կշարժվեն, բայց դրա համար պետք է ունենալ համապատասխան գումարներ, եթե տնտեսական աճ չի ապահովվում, ապա այդ գումարները չեն ձևավորվում։
 
– Արտաքին առևտուրն ինչպե՞ս կարող է անդրադառնալ պետական պարտքի վրա։
 
– Եթե երկիրն արտահանող է, ապա նա իր արտահանման հաշվին տվյալ երկիր կբերի արտարժույթ՝ դոլար, որը կարող են ուղղել նաև պարտքի սպասարկմանը։ Իսկ եթե երկիրը ավելի շատ ներմուծող է, այդ ժամանակ առաջանում է նաև շատ գումարներ դրսում ծախսելու խնդիրը, այսինքն՝ շատ գումարներ են ծախսվում և երկիրը մտնում է «պարտքերի տակ»։ Այս տեսանկյունից մենք հիմա ունենք արտահանման աճ, և դա դրական է այն պարզ պատճառով, որ մեր արտահանումը մոտ 20%–ով աճել է, իսկ դա հնարավորություն կտա երկիր լրացուցիչ արտարժույթ բերել, իսկ պարտքերի սպասարկման ժամանակ էլ՝ ավելի քիչ խնդիրներ ունենալ։ Ներմուծման նվազումը բացասական է անդրադառնում բնակչության վրա, այսինքն՝ քիչ են սպառելու, քիչ փող են ուղղելու դեպի դուրս և գումարները մնալու են երկրի ներսում։ Սակայն դա նաև փաստում է այն մասին, որ տրանսֆերները նույնպես կրճատվել են։
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
 
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes