Գյուղնախարարը ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցությունը. այսօր դիմում կգրի
POLITICSՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ «Անդամագրվելու դիմում դեռ չեմ ներկայացրել, բայց այսօր կներկայացնեմ: Պարտադիր չէ, բայց սա թիմային աշխատանք է, և ՀՀԿ-ի գաղափարախոսությունն ին ձ հոգեհարազատ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:
Հարցին, թե նախկինում երբևէ քվե տվե՞լ է ՀՀԿ-ին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ ինքը միշտ մասնակցել է ընտրություններին և միշտ ընտրել է ՀՀԿ-ին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրել է Սերժ Սարգսյանին: Միաժամանակ, Առաքելյանն ասաց, որ ՀՀԿ-ականների հետ որևէ հարաբերություն չունի, սակայն դառնում է ՀՀԿ-ի նոր անդամը:
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին են հայւտարարել նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ համագումարը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:



