Ավստրիայի նախագահի թեկնածուն հանդես Է գալիս ԵՄ-ից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի օգտին
INTERNATIONAL NEWSԾայրահեղ աջ Ազատության կուսակցությունից Ավստրիայի նախագահի պաշտոնի թեկնածու Նորբերտ Հոֆերը հասկանալ Է տվել, որ ձգտելու Է հասնել Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեի անցկացման այն դեպքում, եթե Բրյուսելը Brexit-ից հետո սկսի ուժեղացնել ԵՄ-ի կենտրոնացումը:
BBC-ին տված հարցազրույցում Հոֆերը՝ ընտրարշավի երկու ֆավորիտներից մեկը, հայտարարել Է, որ թեեւ Եվրամիությանն անդամակցությունը կարեւոր Է համարում Ավստրիայի համար, բայց կցանկանար տեսնել «կատարելագործված ԵՄ»:
«Եթե Brexit-ի պատասխանը լինելու Է կենտրոնացման ուժեղացումը Եվրամիությունում, երբ ազգային խորհրդարանները կորցնում են իրենց իշխանությունը, եւ երբ ԵՄ-ն սկսում Է կառավարվել որպես պետություն, այդ դեպքում մենք կցանկանայինք հանրաքվե անցկացնել Ավստրիայում, քանի որ նման քայլերը սահմանադրական փոփոխություններ են նշանակում»,-ասել Է Հոֆերը:
Ավստրիայի նախագահի կրկնական ընտրությունները դեկտեմբերի 4-ին են նշանակվել այն բանից հետո, երբ երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ընտրությունների արդյունքների վերանայման Էր ձգտում հենց Ազատության կուսակցությունը:
Ազատության կուսակցության առաջնորդ Հայնց Կրիստիան Շտրախեն հայտարարել Էր քվեարկության ընթացակարգում բազմաթիվ խախտումների մասին:
Հասարակական կարծիքի վերջերս կատարված հարցումները ցույց են տալիս, որ երկու թեկնածուները ընտրվելու մոտավորապես հավասար շանսեր ունեն:
Հոֆերի հաղթելու դեպքում նա կդառնա Եվրամիությունում պետության առաջին ղեկավարը, որը ծայրահեղ աջ հայացքների հետեւորդ Է:
Այն բանից հետո, երբ Բրիտանիան քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին, Հոֆերը հայտարարեց, որ Ավստրիան նույնպես կարող Է համանման հանրաքվե անցկացնել: Սակայն ավելի ուշ նա մեղմացրեց իր դիրքորոշումը:
«Ես չեմ ցանկանում, որ Ավստրիան լքի Եվրամիությունը, որովհետեւ դա սխալ կլինի: ԵՄ-ից դուրս գալը կարող Է լինել ծայրահեղ միջոց, եթե Թուրքիան անդամակցի Եվրամիությանը կամ ԵՄ-ում ի հայտ գան իշխանության կենտրոնացման նոր պայմանագրեր»,-հուլիսին հայտարարել Էր Հոֆերը Die Presse հրատարակությանը տված հարցազրույցում:



