Հայաստանը 50 մլն դոլարի բյուջետային վարկ է ներգրավում ՎԶԵԲ-ից
SOCIETYՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 50 մլն դոլարի բյուջետային վարկ:
«Ծրագրի չորրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղությամբ՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:
Միջոցները կտրամադրվեն 25 տարի ժամկետով, որից 14 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Վարկը կտրամադրվի 6-ամյսա Libor + ֆիքսված սպրեդ տոկոսադրույքով, որը սահմանված է գումարի փոխանցման պահին։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



