Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նոր ավիաուղղությունների բացման ծրագրերն ու քայլերը
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել, թե գալիք տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում վարչապետը հետաքրքրվեց, թե հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, քանի նոր ուղղություններ են ցանկան ում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից:
Ավետիսյանը պատասխանեց, որ թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի:
Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ վարչապետը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, ոչպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»:



