ԵԱՀԿ ՄԽ-ի երկու համանախագահների փոփոխությունը առնվազն կես տարով կկասեցնի բանակցային գործընթացը
BLOGՀրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի միանգամից երկու համանախագահների փոփոխությունը առնվազն մի կես տարով կկասեցնի այդ ֆորմատով ընթացող բանակցային գործընթացը։ Ավելի ճիշտ՝ միջնորդների՝ ինչ֊որ արդյունքի, այնուամենայնիվ, հասնելու ջանքերը եթե հաշվի առնենք, որ բանակցություններ, ըստ էության, վաղուց չկան։ Այսինքն՝ մի կես տարի Ալիևը կազատվի ինչ-որ մարդկանց՝ իրեն տհաճ հորդորներ լսելու պարտավորությունից։ Իրան ավելի ազատ կզգա։ Իր քայլերի համար պատասխան տալու անհրաժեշտություն չի ունենա... Մի խոսքով՝ ուշադիր է պետք լինել։ Խաղաղություն ապահովելու բեռը նորից պաշտոնապես ամբողջությամբ դրվում է մեր զինված ուժերի ուսին։ Մինչև նոր համանախագահները թեմայի մեջ մտնեն... Դեժավյու։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



