Նորածնի անդադար լացի պատճառը
LIFEԻնչո՞ւ է նորածինը լացում:
Շատ երիտասարդ մայրերի է այս հարցն անհանգստացնում: Անքուն գիշերներ, կարմրած աչքեր, անվերջ ճչացող երեխա, և ի վերջո անքնության պատճառով՝ վեճեր ամուսնու հետ:
Ինչու՞ է նա լաց լինում:
Past.am-ը ներկայացնում է այն 3 հիմանավոր պատճառները, որոնց համար երեխան կարող է անդադար լացել:

Պատճառ առաջին: Երեխան լույս աշխարհ է եկել, և նա փորձում է հարմարվել իր համար նոր միջավայրին: Դրանից բացի, ծնվելը նրա համար նույնքան բարդ է, որքան մոր համար ծննդաբերելը, որի պատճառով էլ նա լաց է լինում, հատկապես առաջին երկու գիշերը:

Պետք չէ տագնապի մեջ ընկնել և վազել արհեստական սննդի ետևից, կարծելով, որ նա քաղցած է: Առաջին օրերին կշտանալու համար երեխային բավական է ընդամենը 20 գր: Մոր օրգանիզմը ի վիճակի է ապահովել կաթի այդ քանակը:

Պատճառ երկրորդ: Եթե դիմեք մանկաբույժին և հարցնեք, թե ինչո՞ւ է նա լաց լինում, ապա նա ձեզ կասի, որ 0-3 ամսեկանում դա նորմալ է:

Պատճառ երրորդ: Նրան ինչ որ բան անհանգստացնում է: Այս դեպքում պետք չէ անմիջապես դիմել դեղորայքի օգնությանը: Փորձեք պարզել, թե ի՞նչն է պատճառը:
Անի Գևորգյան



