Կարլսեն-Կարյակին 9-րդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի
SPORTՇախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի 9-րդ պարտիան ավարտվեց խաղաղ արդյունքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8-րդ տուրից հետո կրած պարտությունից հետո այս տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Պարտիայի 74-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորները:
Այս տուրից հետո Կարյակինն ունի 5, իսկ Կարլսենը 4 միավոր:
Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան իր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ` նրա հաղթանակով: Եթե 12 խաղից հետո մրցախաղն ավարտվի հավասար հաշվով, ապա մրցակիցները կխաղան 4 արագ պարտիաներ, որոնց ժամակարգը կլինի 25 րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով, սկսած առաջին քայլից:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



