Ինչով է վտանգավոր 2017-ի խորհրդանիշ Կարմիր աքաղաղի տարին
LIFEԿարմիր կրակոտ կապիկի տարին ավարտվում է և փոխարինելու է գալիս Կարմիր աքաղաղի տարին: Կենդանակերպի բոլոր նշաններին բազմաթիվ փորձություններ են սպասվում այս տարի, քանի որ աքաղաղը լիդերների է սիրում, սակայն ոչ բոլոր նշանները լիդերական հատկանիշներ ունեն:
otvetnavse.com-ը գրում է, որ պետք է խոստովանել, որ աքաղաղը կենդանակերպի ամենախելացի նշանը չէ, սակայն նա պարզ է, իսկ դա նշանակում է, որ այս տարվա ընթացքում ինտրիգները քիչ կլինեն:
Առողջություն
Աքաղաղը կռվարար նշան է, իսկ դա նշանակում է, որ 2017-ին շատ կլինեն մարմնական վնասվածքներ: Դա լավ ժամանակ է առողջությունը ստուգելու և պրոֆիլակտիկ աշխատանքներ անելու համար:
Սեր
Աքաղաղը գնահատում է ընտանեկան արժեքները: Նա սիրում է երեխաներին ու հավատարիմ է իր ընտանիքին: Սա նշանակում է, որ 2017-ին բարեհաջող կլինեն բոլոր ամուսնությունները, իսկ ծնելիությունը կմեծանա:
Կարիերա
Տարվա խորհրդանիշն՝ աքաղաղը, շռայլ նշան է, այդ պատճառով էլ ֆինանսական վիճակը կլավանա: Բոլոր լուրջ ֆինանսական գործարքները հաջողությամբ կպսակվեն, եթե դրանք տարվա առաջին կեսին նախաձեռնեք: Այդ տարին հաջողակ կլինի կարիերայով զբաղվողների համար և շատ հաջողություններ կբերի:



