Նոր ուժգին երկրաշարժ Է ցնցել Ճապոնիան
SOCIETY6,1 մագնիտուդով երկրաշարժ Է նոյեմբերի 24-ի առավոտյան տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ազգային օդերեւութաբանական գործակալությունը: Իր հերթին «Կիոդո» գործակալությունը հայտնել Է, որ ցունամիի սպառնալիք չկա:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել նույն այն վայրում, որտեղ երկու օր առաջ ավելի հզոր երկրաշարժ Էր գրանցվել 7,3 մագնիտուդով:
Այսօրվա երկրաշարժը զգացվել Է Իբարակի, Միյագի, Յամագատա, Տոտիգի, Սայտամա, Տիբա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Տոկիոյի Էներգետիկական ընկերությունում հայտնել են, որ ատոմակայաններում վնասվածքներ չեն արձնագրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



