Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյան. «Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել»

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը:

«Բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու խնդիրը մեզ համար առաջնահերթ լուծում պահանջող օրակարգային հարց է: Այդ համատեքստում էլ մենք Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում 2014 թվականի հունվարից մեկնարկեցինք տասնամյակներ շարունակ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները: Արդեն ինքներդ էլ համոզվեցիք, որ Ծրագրի 1-ին տրանշի շրջանակում նախատեսված աշխատանքներն ավարտական փուլում են, և մոտ մեկ ամսից 5 կիլոմետրանոց այս ճանապարհահատվածը կհանձնենք շահագործման: Ի դեպ, արդեն կարող ենք նաև վստահ ասել, որ Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել», - նշել է քաղաքապետը:
Պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով: Միաժամանակ Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցվել է հողային լիցքով շրջանաձև երթևեկությամբ երկու ուղեանցերով ճանապարհ` Նորագավթի 1-ին փողոցի և դրան զուգահեռ անցնող երկաթուղային գծանցի վրա: Հիմնական ճանապարհը բաղկացած է 4 երթևեկելի գոտիներից, իսկ հարակից բնակելի տների համար կառուցվել են լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղու վրա կառուցվել է նաև վերգետնյա հետիոտնային անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված կլինի հաշմանդամների համար նախատեսված վերելակներով: 
«Ճանապարհաշինական այս աշխատանքների կարևոր ձեռքբերումներից մեկն էլ համարում եմ այն, որ ճանապարհի տակ եղած բոլոր կոմունիկացիաները մենք հնարավորին դուրս ենք բերել երթևեկելի հատվածի տակից, ինչն իր հերթին երաշխիք է, որ դրանց հնարավոր վթարների դեպքում ճանապարհի ծածկույթը չի քանդվի վթարները վերացնելիս: Միանշանակ կարող ենք ասել, որ ունենք իսկապես եվրոպական չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որը, համոզված եմ, շատ երկար ու արդյունավետ կծառայի մեր բնակիչներին», - նշել է քաղաքապետը:
Առանձնակի կարևորելով մայրաքաղաքում ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ նորակառույց այս ճանապարհն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը, որի մեկնարկն արդեն տրված է:
«Հաջորդ փուլով՝ Ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար: Այդ համատեքստում արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որի շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Արդեն կայացել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մրցույթը, և այժմ պայմանագրի կնքման փուլում ենք, ու արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկեն նաև այդ հատվածի շինարարական աշխատանքները: Պատրաստ են նաև Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերը և մոտ ժամանակներս կհայտարարենք մրցույթը: Համոզված եմ, որ կարևոր այս ճանապարհաշինական ծրագրերի ավարտից հետո զգալիորեն կբեռնաթափվեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցները»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League