Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը հանրակրթության ոլորտում ունի լուրջ ձեռքբերումներ. Լևոն Մկրտչյան

SOCIETY

 Հայաստանն ունի միջին եվրոպական մակարդակի հանրակրթական համակարգ և լուրջ ձեռքբերումներ։ «Քվանտ» վարժարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Օրինակ, վերջերս Հայաստան այցելած ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը «Թումո» կենտրոնում լինելուց հետո ասաց, որ մենք Հայաստանում ունենք 21-րդ դարի ապագա դպրոց։ Այսինքն, մենք ունենք պիկեր, ունենք նաև միջին մակարդակ և պետք է փորձենք հնարավորինս մեր հիմնահարցերը լուծել՝ հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, ինչպես, օրինակ, ներկայումս անում են Ֆինլանդիայում։ Ոչ մի այլ երկրում 1380 դպրոցի մեջ չեք գտնի 850 դպրոց, որոնք ունեն 300-ից քիչ աշակերտ։ Հայաստանում կա 100-ից պակաս աշակերտ ունեցող 400 դպրոց։ Մեր գյուղական դպրոցների երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ խնդիրները պետք է լուծենք, ինչպես լուծել են ֆինները, կամ այլ ժողովուրդներն՝ իրենց առանձնահատկություններով։ Մենք պետք է կարողանանք օգտագործել առաջավոր տեխնոլոգիաները և հասնել նրան, որ հանրակրթության մեջ ներառված մեր երեխաներն, անկախ նրանից՝ որտեղ են սովորում, ունենան նույն հնարավորությունները։ Սա մեր հիմնական խնդիրն է։ Իսկ այն, թե ինչպես պետք է այս ամենը ձևակերպել, կերևա նախարարության առաջիկա ծրագրերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Մկրտչյանը։

Ֆինլանդիայում իրականացվող կրթական բարեփոխումների մասին խոսելով՝ նախարարը տեղեկացրեց, որ այնտեղ խոսքը գնում է ոչ թե հանրակրթությունից հրաժարվելու, այլ ավագ դպրոցը՝ «ցիվիլիզացիոն» ուսուցման սկզբունքի անցնելու մեջ։ Այսինքն՝ վերցնում են կոնկրետ խնդիրն ու դրա շուրջ բարձրացնում են երեխաների մակարդակը։ Դրա համար պետք է ունենալ շատ լուրջ հանրակրթություն, իրենք շատ մշակված են իրականացնում այդ ծրագիրը։ «Ինչ վերաբերում է այս կոնտեքստում Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումներին, ապա մեր խնդիրն ավագ դպրոցն է, բակալավրիրատն ու մագիստրատուրան․ այսինքն, այն պահից, երբ մենք սկսում ենք մասնագիտական կողմնորոշվածություն կյանքի կոչել, այդ պահից ճիշտ կլինի ձերբազատվել այն կառուցվածքից, որ մենք ունենք։ Հիմա մենք 10-12 դասարաններն ուղեկցում ենք 15 առարկաներով, իսկ դա երեխաների համար ծանրություն է»,- հավելեց նախարարը։

 

Խոսելով քննարկման առարկա դարձած թեմաների մասին՝ նախարարը, որպես օրինակ, նշեց մասնավոր դպրոցական համակարգի զարգացման հեռանկարները, ուսուցիչների կատարելագործման ու վերապատրաստման գործընթացները, նրանց մոտ մոտիվացիա առաջացնելու հիմնախնդիրը, երբ լավ աշխատող ուսուցիչը նույն «քանոնով» չգնահատվի, ինչպես նաև երեխաների ծանրաբեռնվածության հիմնահարցերը։ Քննարկվել է նաև ավագ դպրոցը, որում շուրջ 15 առարկաների ծանրությունը շատ աշակերտների հնարավորություն չի տալիս ունենալ ավելի մասնագիտական կողմնորոշվածություն։ «Այդ իմաստով այս տա րի առաջին քայլն արել ենք, դեկտեմբերին կանցկացվեն քննությունները և կընտրվի երեք առարկա։ Տեսնենք, թե դա ինչ արդյունք կտա։ Այդ ամենը, երևի թե, կամփոփենք առաջիկայում հանրապետության նախագահի մոտ»,- ասաց նախարարը։

Նախարարը հավելեց, որ «Քվանտ» վարժարանը հանրակրթության գրեթե բոլոր ուղղություններով ունի հաջողված ծրագրեր․ դա վերաբերում է թե երեխաներին դեպի գիտություն ու հետազոտություն ուղղորդելուն, թե միջազգային բակալավրիատին, ավագ ու կրտսեր դպրոցներին։ «Այս իմաստով «Քվանտ» վարժարանը մոդելային է։ Մենք առիթ ունեցանք նախագահին ներկայացնելու առաջիկայում մեր կողմից իրականացվելիք խնդիրները, և հանձնարարական հնչեց հանրակրթության մասնագետների հետ նախապատրաստել հիմնահարցերը, ինչից հետո դրանք կներկայացնենÖ „ հանրապետության նախագահին։ Կներկայացվի հանրակրթությունում առկա իրավիճակը, մեր անելիքները։ Բավականին լուրջ ծրագրային, չափորոշիչային բարեփոխումների ընթացքի մեջ ենք, հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը։

Խոսելով  «Քվանտ» վարժարանի խնդիրների մասին՝ նախարարը նշեց, որ կրթահամալիրն իր խնդիրները հաճույքով, հանգիստ ու աշխատասեր ձևով հաղթահարում է։ «Իսկ մենք հնարավորինս պետք է չխանգարենք, թողնենք, որ իրենք իրենց ծրագրերով աշխատեն և բարձրացնեն իրենց որակը, ինչպես և անում են։ Կրթահամալիրի մոտ խնդիրների առկայության դեպքում պետությունը կօգնի, ինչով կարող է։ Վարժարանի տնօրենը, լինելով գիտնական և անկեղծ մարդ, նախագահին հստակ ներկայացրեց ոչ միայն այս դպրոցի, այլև հանրակրթության նկատմամբ իր վերաբերմունքը և ա ռկա հիմնահարցերը։ Որովհետև այստեղ հավաքվել է համալսարանական այն թիմը, որը հանրակրթություն մտավ՝  մտահոգվելով կրթության որակի անկմամբ։ Այսինքն, իսկապես մոտիվացված կազմ ունի «Քվանտ» վարժարանը և դրանով էլ հասարակության մոտ առկա է այն գնահատականը, որ այն մեր լավագույն դպրոցներից է»,- եզրափակեց Լևոն Մկրտչյանը։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League