«Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում գործում են համակարգչային սենյակներ
SOCIETYՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում արդեն գործում են համակարգչային սենյակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության առաջին տեղակալ Սուրեն Քրմոյանը:
«Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնած միջոցառումների արդյունքում համակարգչային դասընթացներ են անցել 35 դատապարտյալներ»,- նշեց Քրմոյանը:
Արդարադատության նախարարության առաջին տեղակալը նաև հավելեց, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար համակարգչային դասընթացներ են կազմակերպվել թիվ 2 ուսումնարանում, որին մասնակցել են 9 դատապարտյալներ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



