Մարսի վրա վիթխարի ծով են հայտնաբերել
SOCIETYԱմերիկացի եւ կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված Է Մարսի մակերեւույթի տակ: Հետազոտությունը հրապարակված Է Geophysical Research Letters-ում, դրա մասին հաղորդել Է NASA-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջրասառույցից (50 – 80 տոկոս), ավազից եւ գազերից բաղկացած շերտը գտնվում Է մակերեւույթի տակ 1 – 10 մետր խորության վրա՝ Ուտոպիա հարթավայրի արեւմուտքում՝ մոտավորապես հասարակածից մինչեւ հյուսիսային բեւեռ կես ճանապարհին: Սառած ջրամբարն ունի 80 – 170 մետր հաստություն եւ 14,3 հազար քառակուսի կիլոմետր ծավալ:
Գիտնականներին սառած ծովը հաջողվել Է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի միջոցով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



