Ագնեսա Խամոյանը կտեղափոխվի Հ1
SOCIETYԱրդեն տեղեկացրել ենք, որ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ Նվեր Մնացականյանը այլևս չի լինի Հ1–ի եթերում. լրացել է նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը և Հ1–ի ղեկավարությունը նոր պայմանագիր չի կնքել:
Ինքը՝ Մնացականյանը, կայքերից մեկին այսպես է մեկնաբանել պայմանագիրը չերկարաձգելու մասին տեղեկատվությունը. «Նոր մարդիկ են եկել, նոր թիմ է ձևավորվում, դրա համար էլ պայմանագիրը չի երկարացվել»:
Past.am-ի տեղեկություններով՝ որոշվել է ընդհանրապես փակել Մնացականյանի հաղորդումը: Փոխարենը եթերում կլինի նոր ֆորմատ՝ նոր լուծումներով, որը, ըստ մեր աղբյուրի, կվարի լրագրող Ագնեսա Խամոյանը, ով Yerkir.am–ի գլխավոր խմբագիրն է: Նա Հ1–ում կաշխատի համատեղմամբ, առանց Yerkir.am–ից դուրս գալու:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



