Կառավարությունը «գազ է տալիս» գազալցակայաններին
ECONOMICSՀայաստանյան գազի լիցքավորման կայանների բավականաչափ կայացած շուկային լուրջ վտանգ է սպառնում: Պարզվում է, որ մեր «գազային» կառավարության առաջնահերթություններից մեկը այդ շուկայում տոտալ վերահսկողություն սահմանելն է, և արդեն սկսվել են ստուգումները և շրջայցերը ԱԳԼՃԿ–ներ:
Past.am-ի տեղեկություններով` ստուգողները ցուցումներ են ստացել ամենամանրակրկիտ ձևով ստուգումներ անցկացնել և անհապաղ տուգանել այն սեփականատերերին, ովքեր «չուժոյ» են: Հրահանգվել է տուգանել ընդհուպ մինչև 100 մլն դրամ, ինչը նշանակում է, որ այդ տուգանվող լցակայանները պարզապես կփակվեն:
Իհարկե, գազի լիցքավորման կայանները հիմնականում պատկանում են իշխանությունների հետ սերտորեն առնչված մարդկանց, և դժվար չէ գուշակել, որ նոր, ներկլանային պատերազմի առիթ են դառնալու վերահաս ստուգումները:
Ահա այսպես, «գազային» կառավարությունը սկսել է «գազ տալ»...
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



