Ապրիլյան պատերազմից հետո, Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ապրիլյան պատերազմից հետո, Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները:
Ճիշտ է՝ հետ վերադարձածների թիվը մինչ ապրիլյան փուլը եղած ժամանակահատվածի համեմատ էապես փոքր է, սակայն կարևոր է, որ գործընթացը տեղից շարժվել է, ինչը ակնհայտ նաև քաղաքական նշանակություն ունի:
Թալիշը լավ ավանդույթներ ունեցող համայնք է, Ղարաբաղի երբեմնի ամենահարուստ գյուղերից մեկը, մարդիկ կպած են իրենց հողին ու ջրին և նույնիսկ ապրիլյան պատերազմն ու ներկայումս առկա ռազմաքաղաքական իրադրությունը չեն խանգարում թալիշցիներին՝ վերադառնալու իրենց գյուղը:
Պետք է կպնենք, օգնենք ու մինչև վերջ աջակցենք այդ մարդկանց, այլ տարբերակ չունենք էլ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



