Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Ազնիվ մարդու, գող ու ավազակի և մեր գործարար աշխարհի սպասումների մասին

INTERVIEW
Past.am-ի  հյուրն է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը.
 
– Պարոն Մխչյան, վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի անգամ հանդիպել է գործարարների հետ: Ընդհանուր առմամբ այսօր ինչպիսի՞ մթնոլորտ է երկրում տնտեսությունը զարգացնելու համար:
 
– Ճիշտն ասած, ես մեծ հույսերով լցվեցի` կապված այս փոփոխությունների հետ: Հատկապես որ ճանաչում էի Կարեն Կարապետյանին, գիտեի նրան իբրև լավ կառավարչի ու լավ կազմակերպչի:
 
Պետք է ասեմ, որ դեռևս առկա է սպասողական վիճակը, բայց միաժամանակ խոստովանեմ, որ գործնականում դեռ քայլեր չեմ տեսնում, որը օգուտ կբերի գործարարին: Այն խոստումները և հայտարարությունները, որ արեց Կարեն Կարապետյանը կառուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի վերաբերյալ, ընդհանուր առկա իրավիճակը շտկելու վերաբերյալ, դրանց ուղղությամբ գործնական քայլեր գոնե ես անձամբ չեմ տեսնում: Ուղղակի կարծում եմ, որ սա երևի վարչապետի անելիքը չէ: Այսօր, քաղաքական որոշում է պետք:
 
Մենք ինչո՞վ ենք տարբերվում Վրաստանից, ինչո՞ւ չենք կարողանում վրացական օրինակը վերցնել, երբ Սահակաշվիլին բոլոր հարցերը լուծեց մեկ գիշերվա մեջ` ում որ պետք էր և որտեղ որ պետք էր, ուղարկեց: Ես սա չեմ կարողանում հասկանալ, բայց, իհարկե, նաև հասկանում եմ` պարզապես դրա ցանկությունը չկա:
 
Ես կարծում եմ պատճառն այն է, որ մեր իշխանությունները ցանկացած չինովնիկի հետ առնելիք–տալիք ունեն: Եվ դա` ելնելով այն փաստից, որ ամեն ընտրությունների ժամանակ այս մարդկանց նկատմամբ օգտագործում են իրենց լծակները: Եվ ըստ երևույթին իրար մեջ հաշիվները մաքրելու ժամանակը դեռ չի եկել, որպեսզի մի գիշերվա մեջ կայացնեն որոշումը, թե` վերջ, մենք վերջ ենք տալիս այս ամենին:
 
– Երբ վարչապետին հարցրեցին, թե ինչպե՞ս է պայքարելու կոռուպցիայի դեմ, պատասխանեց մեկ բառով` օրենքով: Ձեզ ի՞նչ է ասում այս պատասխանը:
 
– Ես պարզապես հարց տամ` ո՞ր օրենքով: Որովհետև, ցավոք սրտի, օրենքները գրվում–ընդունվում են մեր Ազգային Ժողովի կողմից, բայց օգտագործողներն օգտագործում են այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս: Նրանք օրենքները սարքում են ռեզինի նման: Որ պահին ինչ երկարություն կամ լայնություն է անհարժեշտ, այդ տեսքով են օրենքը կիրառում: Սա՛ է խնդիրը` արդյոք նման «օրենքով» հնարավո՞ր է մի բան փոխել: Միանշանակ` ոչ:
 
– Բայց դա նաև նշանակում է, որ մենք ընտրել ենք զարգացման էվոլյուցիոն ճանապարհը, և ոչ հեղափոխականը:
 
– Իհարկե, մենք չենք ընտրել հեղափոխական ճանապարհը: Ոչ ոք չի ուզում, որ լինեն նման կտրուկ փոփոխություններ: Բայց երբ հարցը վերաբերում է կոռուպցիան արմատախիլ անելուն, վերաբերում է տնտեսությունը շտկելուն, այլ մոտեցում պետք է որդեգրենք: Որովհետև, ի վերջո, ի՞նչ է տնտեսությունը. զարկերակն է, որ սնուցում է երկիրը, որ տալիս է ժողովրդի հանպազօրյա հացը: Ուստի եթե դրված է այն շտկելու խնդիրը, որոշումը պետք է լինի հեղափոխական, կտրուկ: Այլ հարց, որ այդ որոշման իրականացմանը պետք է հասնենք էվոլյուցիոն ճանապարհով:
 
Այլ կերպ չի լինում. կամ կա՛ կաշառակերություն, կամ չկա՛ կաշառակերություն: Պետք է լինի արդար, հավասար գործունեության դաշտ: Եթե այն չկա, ապա ոչնչի չենք հասնի:
 
– Դուք լիբանանահայ եք: Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում արտադրություն հիմնեցիք և զբաղվեցիք «Rio Grande» սուրճի արտադրությամբ:
 
– Ես եկել եմ Հայաստան սովորելու` 1985–ից: Մնացել եմ այստեղ այն երազներով, որ սա իմ հայրենիքն է, որ ոչ ոք ինձ չի ասի` ո՞ր նավն է քեզ այստեղ բերել, թող, գնա՛, այստեղից:
 
– Իսկ ի՞նչն է Ձեզ հիմք տալիս, որ չհուսահատվեք, ու այս դժվարին միջավայրում շարունակեք զբաղվել արտադրությամբ, որ չթողնեք ու չհեռանաք երկրից, որ ձեր բիզնեսը չտեղափոխեք:
 
– Մինչև հիմա չէի հուսահատվում` երազելով իմ վաղվա հայրենիքի մասին: Իմ կրթությունը, իմ հայրենասիրությունը, իմ ծնողների տված դաստիարակությունը, որ մարդը պետք է իր հայերնիքը սիրի, ինչպես սիրում է իր հորն ու մորը, դա թույլ չեն տվել: Եվ երազում էի տեսնել այն հայրենիքը, որի մասին ինձ անընդհատ պատմել են: Սակայն, ցավոք, այսօր իմ երազած այդ հայրենիքը դեռևս չեմ տեսնում:
 
– Եթե այս անգամ էլ խափվի մեր գործարարը, մեր արտադրողը, ի՞նչ է սպասվում նրան:
 
– Կգնան: Կգնան այս երկրից: Շատերը, շատ շատերը եկել–գնացել են: Այսօր ես յուրահատուկ դեպք եմ, ով եկել է այստեղ` չունենալով ոչ ոքի, չունենալով, այսպես ասած, հովանավոր, թիկունք, կարողացել է ինչ–որ հաջողությունների հասնել:
 
Բայց արդեն 6–7 տարի է, ինչ իմ գործը համարյա կանգնած է: Նախկին տարիներին իմ շահած գումարները ծախսել եմ ընդամենը գոյատևելու համար:
 
– Նշանակում է կորը փոխարեն վերև գնա, ներքև է իջնում:
 
– Նայած` ում համար: Եթե դուք գող ու ավազակ եք ու կարող եք օգտվել վերնախավի հնարավորություններից, կարող եք վերև գնալ: Բայց եթե ազնիվ մարդ եք և ուզում եք ազնիվ ճանապարհով շահել ձեր կյանքը, չեք կարող դա անել Հայաստանում:
 
Գոհար Սարդարյան
 
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine