Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ–իրանական ռազմական համագործակցությունը և Ադրբեջանի հիստերիկ արձագանքը

INTERNATIONAL NEWS
Past.am-ի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
 
– Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի և Իրանի միջև հնարավոր է ռազմական համագործակցություն:
 
– Այո, հատկապես այս տարվա վերջին հատվածում հայ–իրանական հարաբերություններն այդ ոլորտում որոշակի առաջընթաց են արձանագրել` դատելով տեղի ունեցած փոխայցելություններից և դրանց մակարդակից: Կարծում եմ` այդ համագործակցությունը պետք է ընդգրկի մի քանի ոլորտ: Առաջինը թիկունքի ապահովման խնդիրներն են: Այս բնագավառում իրանցիներն ունեն լուրջ կարողություն և փորձառություն: Երկրորդ հատվածը, որ չափազանց հետաքրքիր կլինի թե' մեր, թե' իրանցիների համար, ԱԹՍ–ների դեմ պայքարի տեխնոլոգիական հատվածի համատեղ իրականացումն է: Իսրայելական արտադրության կամ իսրայելական նախագծմամբ Ադրբեջանում արտադրվող ԱԹՍ–ները գործում են թե' մեր, թե' Իրանի դեմ: Փաստորեն երկու երկրների առջև ծառացած է նույն մարտահրավերը, որը կարելի է ավելի հեշտ լուծել ջանքերի համատեղմամբ: Երրորդ բաղադրիչը կարող է լինել զինվորական կամ ռազմական կրթության ոլորտը, որտեղ երկու երկրները կարող են իրականացնել թե' փորձի փոխանակում, թե' տարբեր մակարդակներում փոխադարձ օժանդակության տրամադրում:
 
– Ձեր նշած երեք բաղադրիչների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ կա՞ն, թե դրանք հեռանկարային նախագծեր են:
 
– Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Հայաստան է այցելել և նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել Իրանի ՊՆ տեղակալը, ակնհայտ է, որ այս ոլորտում համագործակցությունը պետք է որ սկսված լինի: Ուղղակի խնդիրն այն է, որ քանի գործ ունենք զգայուն հատվածի հետ, դրա վերաբերյալ տեղեկատվությունն այնքան էլ մեծ չէ: Կարելի է ուղղակի դատողություններ անել կամ վերծանել սուղ հաղորդագրությունների տեքստերը:
 
– Իսկ Ադրբեջանը որևէ կերպ արձագանքե՞լ է այդ հնարավոր համագործակցությանը:
 
– Ընդհանուր առմամբ, ադրբեջանական արձագանքը եղել է հատկապես ապրիլյան պատերազմից հետո ընկած հատվածում: Ադրբեջանցիները խիստ անհանգստացած էին մասնավորապես ԱԹՍ–ների դեմ համատեղ պայքարի հայ–իրանական ծրագրերի իրականացման հեռանկարով: Նաև ադրբեջանական ԶԼՄ–ներում է անդրադարձ եղել այս խնդրին: Ըստ էության, Իրանի հետ ցանկացած համագործակցություն Ադրբեջանում առաջացնում է ոչ միայն անհանգստություն, այլև շատ դեպքերում` հիստերիկ արձագանք, արձագանք, որին ադրբեջանական կողմը հաճախ փորձում է հակադրել Հայաստանի իրականացրած գործողությունների կապկում` Իրանի հետ հարաբերությունների հետ համատեքստում: Բայց ինչպես հայտնի է, կապկումը չի կարող ունենալ այն արդյունավետությունը, ինչ բնօրինակը:
 
– Առաջիկայում Իրանի նախագահն այցելելու է Հայաստան: Այցի շրջանակներում ռազմական համագործակցության թեման քննարկվելո՞ւ է:
 
– Ակնհայտ է, որ եթե այցի օրակարգում նման կետ լինի էլ, դրա մասին մանրամասն տեղեկատվություն դժվար թե տրամադրվի: Դա բնական և հասկանալի է, քանի որ վերաբերում է երկու երկրների հարաբերությունների անվտանգության ոլորտին: Թեպետ չեմ էլ բացառում, որ այցի շրջանակներում լինի որոշակի զրույց կամ բանակցություն:
 
Արփի Սահակյան
 
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine