Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արտակ Զաքարյանն այցելել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

SOCIETY

Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի հրավերով նոյեմբերի 22-ին Մեխիկո է այցելել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այցի ընթացքում Արտակ Զաքարյանին ընդունել է Սենատի նախագահ Պաբլո Էսկուդերո Մորալեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկ ացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գրասենյակից:

Ողջունելով հյուրին` Սենատի նախագահը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում միջխորհրդարանական դիվանագիտության դերը եւ գոհունակություն հայտնել 2015 թվականի մայիսին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հրավերով Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստան այցի շրջանակում երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության վերաբերյալ ձեռք բերված Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ: Սենատի նախագահն այս համատեքստում ընդգծել է նաեւ ձեռք բերված պա յմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը` հաստատելով Մեքսիկայի խորհրդարանի Վերին պալատի շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման գործում:

Փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ ողջույնները` Արտակ Զաքարյանը Սենատի նախագահին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Սենատի նախագահի կողմից:

Զրույցի ընթացքում ներկայացվել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, կարեւորվել է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններում տնտեսական կապերի խթանման եւ մի շարք ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ միակողմանի դիրքորոշման անթույլատրելիությանը:

Այցի ընթացում Արտակ Զաքարյանը հանդիպել է նաեւ Մեքսիկայի էկոնոմիկայի քարտուղար (նախարար) Իլդեֆոնսո Գուախորդո Վիլյառեալի հետ: Հանդիպման ընթացում ներկայացվել է ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները, ոլորտի լայն հնարավորությունները, ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը: Արտակ Զաքարյանը հրավիրել է էկոնոմիկայի քարտուղարին գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ այցելել Հայաստան, ինչը մեքսիական կողմից ընդունվել է գոհունակությամբ: Քննարկումների արդյու նքում նախարարը հանձնարարել է կազմակերպել Արտակ Զաքարյանի հանդիպումները Մեքսիկայի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ` խոստանալով հետամուտ լինել եւ հետագայում նպաստել Հայաստանի հետ տնտեսական գործնական կապերի ձեւավորմանը եւ զարգացմանը:

Նույն օրը Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել նաեւ Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավյեր Բոլանյոս Ագիլարի եւ այս տարվա հոկտեմբերին առաջին անգամ ձեւավորված Մեքսիկա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ պատգամավորական բոլոր խմբակցությունների ղեկավարները, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հատուկ հրավիրյալներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:

Համատեղ քննարկումների ընթացում երկուստեք արձանագրվել են միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարեւորությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Պատգամավորների պալատի նախագահի եւ բարեկամության խմբի անդամների այցը Հայաստան: Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները` ընդգծելով պաշտոնական Երեւանի համապարփակ փոխշահավետ գործակցության հաստատման կարեւորությունը Լատինական Ամերիկայի առաջատար պետության՝ Մեքսիկայի հեÕ ¿:

Հանդիպման ավարտին Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավյեր Բոլանյոսն Արտակ Զաքարյանին հրավիրել է մասնակցելու խորհրդարանի Ստորին պալատի լիագումար նիստին, որի ընթացքում մեքսիկացի պատգամավորները ջերմորերն ողջունել են Հայատանի ԱԺ ներկայացուցչին: Պատգամավորների պալատում Արտակ Զաքարյանը նաեւ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ:

Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները` համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության հարցում: Արտակ Զաքարյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հիմնահարցի էությունը, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, ինչը վտանգում է ողջ տարածաշրջանի կայունությունը եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու հանձնաժողովների միջեւ առաջիկայում փոխադարձ հետաքրքություն ներկայացնոÕ ² հարցերի շուրջ ստեղծել համագործակցության եւ խորհրդակցության մեխանիզմ, ինչպես նաեւ ձեւավորել փոխայցելությունների օրակարգ:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին ուղեկցում էր Մեքսիկայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Նոյեմբերի 23-ին եւս նախատեսված են հանդիպումներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League