Կախարդական միրգ, որն օգնում է նիհարել 7 կգ-ով
LIFEԹուրինջը միշտ էլ համարվել է առողջության և գեղեցկության միրգ։ Հաց ուտելուց առաջ թուրինջի հյութը կամ կես հատ արքայանարինջի օգտագործումը կարող է օգնել խուսափել ավելորդ քաշից: Նման եզրահանգման են եկել Նյու-Յորքի Վանդերբիլթ համալսարանի մասնագետները:

Հետազետության ընթացքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործել են թուրինջի հյութ կարողացել են էականորեն նիհարել: Ընդ որում, կարևոր է այն օգտագործել հաց ուտելուց առաջ: 14 օրվա ընթացքում փորձաքննություն անցածները կարողացել են կորցնել քաշի 7 տոկոսը, որը հավասարազոր է 7կգ-ի:

Թուրինջ խորհուրդ է տրվում օգտագործել նաև տարբեր դիետաների ժամանակ։Այն պարունակում է ճարպերն այրող եւ լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Մեկ հատը պարունակում է C վիտամինի օրական նորման: Սակայն, դրանով չի ավարտվում է թուրինջի յուրահատկությունը:

Այս միրգն ընդունակ է վերականգնել ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: Այն նաև լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ` ինսուլինի քանակությունը` օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



