Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխատանքային միգրացիան փոխում է ընտանիքի ավանդական մոդելը

SOCIETY

Աշխատանքային միգրացիայի հետևանքով Հայաստանում ձևավորվում է նոր՝ «կիսված» կամ «դիստանցիոն» ընտանիքի մոդել, որն ըստ մասնագետների չի կարող համարվել օրինաչափ և առողջ:

57-ամյա Հայկ Մովսիսյանն արդեն 12 տարի է, ինչ ՌԴ է մեկնում՝ սեզոնային աշխատանքի: Երեք երեխաների հայրը մինչև մեր երկրի անկախացումը երկար տարիներ աշխատել է իր մասնագիտությամբ՝ ինժեներ-մեխանիկ, և ինչպես ինքն է ասում՝ այդ տարիներին ֆինանսական ոչ մի խնդիր չի ունեցել: Բայց  պատկերը փոխվել է անկախացումից հետո, երբ մի շարք գործարաններ են  փակվել, շատերը, այդ թվում նաև` Հայկ Մովսիսյանը, դարձել են գործազուրկ և ստիպված մեկնել են արտագնա աշխատանքի:  Խոսելով իր ընտանիքի մասին՝  նշում է, որ այս տարիների ընթացքում և´ ինքը, և´ իր ընտանիքը  մեծ դժվարությունների միջով են անցել:

«Շատ դժվարությամբ ենք հարմարվել մեր ընտանիքի նոր կարգավիճակի հետ: Հիշում եմ՝ առաջին անգամ, երբ մեկնեցի Հայաստանից, ավագ որդիս, ով այդ ժամանակ 5-րդ դասարանում էր սովորում, մեծ սթրես տարավ:  Տևական ժամանակ ինձնից նեղացած էր, անգամ հեռախոսի լարերն էր կտրել, որ չզանգեմ, հետը չխոսեմ: Միջնեկ տղաս, ով բնավորությամբ ավելի զուսպ է, ինքնամփոփ էր դարձել, մինչև մեկնելուս պահը աշխատեց ցույց չտալ, ուրախ էր ձևանում: Հետո կնոջիցս եմ իմացել, որ նա նույնպես շատ դժվար է հարմարվել: Անգամ հոգեբանի են դիմել, ով որոշ ժամանակ աշխատել է երեխաներիս հետ: Միա յն փոքր տղաս է համեմատաբար արագ հարմարվել, դա էլ երևի տարիքի հետ է կապված՝  այդ ժամանակ շատ բան չէր հասկանում ու ընկալում այնպես, ինչպես ավագ եղբայրները»,- պատմեց Հայկ Մովսիսյանը :

Կիսված, ոչ ամբողջական ընտանիքներն այսօր շատ են Հայաստանում և ինչպես Հայկ Մովսիսյանն է նկատում՝ կողքից նայելիս, որպես խնդիր միայն կարոտն է երևում, միայն այդ ընտանիքի անդամները գիտեն, թե իրականում ինչ է նշանակում ապրել ոչ լիարժեք ընտանիքում: Թեև ամեն տարի ձմռանը նա վերադառնում է Հայաստան և մոտ 2-3 ամիս ընտանիքի կողքին է լինում, այնուամենայնիվ, դա ևս չի համարում լիարժեք ընտանիք:

20-ամյա Էմմա Բոջուկյանն այն բազմաթիվ երեխաներից է, որոնք ապրել ու ապրում են «կիսված» ընտանիքում՝ անմիջականորեն իրենց վրա կրելով այդ երևույթի ազդեցությունները: Էմմայի  ծնողները արդեն  6 տարի է, ինչ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Խոսելով «կիսված» ընտանիքի մասին՝  նա առաջին հերթին նշեց այն բոլոր դժվարությունները, որոնք, ըստ նրա, անխուսափելի են նման ընտանիքներում:

«Կիսված ընտանիքը ամենաանուշ երևույթի՝ ընտանիքի աղճատումն է: Այն, ինչ տալ ու վերցնել կարող ես, դառնում է անլիարժեք: Խոսքը թե´ ծնողական սիրո մասին է, և թե´ այն սիրո, որ դու ես տալիս ծնողիդ: Իմ դեպքում ծնողներիս հեռու լինելը նպաստեց վաղ հասունանալուն, ու մեծ բաց մնաց՝ մենակությամբ լցված բաց, որը հավատի ամրանալուն ծառայեց: Ծնողների հեռու լինելը կարող է մեկուսացնել շրջապատից, բարդույթներ առաջացնել, թախիծ տալ, հատկապես երբ բաժանումը դեռահասության շրջանում է, ինչը իմ դեպքում եղավ: Միաժամանակ զգայուն, ամուր և ուժեղ է դարձնում, թեպետ մնում ես միշտ կարոտող: Նշածս բոլոր հետևանքները իմ կյանքում եղել են: Թե´ գնացողների, և թե´ սպասողների համար շատ բարդ ու դժվար է լինում հարմարվելը»,-նշում է Էմմա Բոջուկյանը:

Ընտանիքի այս մոդելի ձևավորման, դրա ազդեցությունների և հետևանքների մասին հոգեբան Նաիրա Գրիգորյանը կարծում է, որ հարցն այսօր իսկապես խնդիր է դարձել հայաստանյան ընտանիքների, հետևաբար` հասարակության օրինաչափ զարգացման համար:

Փոխվում են ընկալումները տեխնոլոգիան վերածվում է շփման միջոցի

«Այսօր Հայաստանում կան շատ ընտանիքներ, որտեղ ընտանիքի տղամարդն է գնացել արտագնա աշխատանքի, և տան մնացած անդամները գուցե նրա բացակայությունը ինչ-որ չափով լրացնելու, հաճախ նաև շրջապատում ցույց տալու համար, որ իրենք առանց տղամարդու «անտեր» չեն, դառնում են ավելի ամուր, ուժեղ ու համախմբված: Բայց այդ ամրությունը կայանում է  հենց կիսատ լինելու մեջ. ընտանիքի բոլոր անդամները սովորում են ոչ ամբողջական լինելուն: Դա հարմարվելու վերջնական փուլն է: Մարդիկ սովորում են կարոտը անտեսելուն, երբ ընտանիքի անդամները միասին չեն: Կարճ ասած՝ հ ոգեբանական խնդիրները անձի ներաշխարհի վրա են ազդում՝ փոփոխելով նրա աշխարհընկալումը»,- նշում է հոգեբանը:

Մասնագետի կարծիքով՝ կիսված ընտանիքը չի կարող առողջ և օրինաչափ երևույթ լինել: Այդպիսի ընտանիքներում ընտանեկան արժեհամակարգի փոփոխման կամ նոր արժեհամակարգի ձևավորման ռիսկ կա:

«Միգրացիան հիմնականում սկսվում է տղամարդկանց մեկնելուց: Կինը ստանձնում է «տան գլխավորի» դերը: Փոխվում են դերային ընկալումները, մայրերն ամեն ինչի պատասխանատուն են դառնում:  Հոր՝ շարունակ հեռու լինելը մտերմության ու փոխվստահության մասին ընկալումներ է փոխում։ Այս կարևոր նախատիպը երեխաների աչքից հեռանում է, հետևաբար` փոխվում է անգամ տղամարդկության ընկալումը»,- նշում է Նարիա Գրիգորյանը։

Ընտանիքի ամրությունը պահելուն այսօր օգնում են տեխնիկայի ձեռքբերումները: Դրանք պիտի ավելի նպատակային օգտագործել՝ մշտական կապի մեջ մնալով ընտանիքի բոլոր անդամների հետ: «Այսպիսով` կարելի է երեխաների մոտ «ներկայության» պատրանք ստեղծել: Իսկ այցելությունները պիտի դարձնել հնարավորինս հաճախակի. առողջ սնվելու բանաձևի նման՝ թեկուզ քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Ընտանիքի՝ աշխատելու մեկնած անդամին, չպետք է դիտարկենք որպես «փող աշխատող ռոբոտ»»,-եզրափակում է մասնագետը:

Հայաստանում միգրացիայի պատկերը՝ թվերով

Հայ միգրանտների թիվը մեծ է հիմնականում ԱՊՀ երկրներում՝ հատկապես Ռուսաստանի Դաշնությունում: Սա են փաստում, օրինակ, Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալները, ըստ որոնց` ՌԴ տարածք մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը  2015 թվականին կազմել է 365 100: Նրանցից 362 532-ը ՌԴ ՄԾ տարածքային մարմիններում միգրացիոն հաշվառման է կանգնել:

Մելինե Գյուլումյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League