ԿԳՆ-ն հաստատել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
SOCIETYՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկ ատվության վարչությունից, համաձայն ժամանակացույցի` քննությունները կկազմակերպվեն.
- «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 26,
- «Մաթեմատիկա» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 28,
- «Հայոց պատմություն» (գրավոր)-2016 թվականի դեկտեմբերի 29,
- «Ռուս գրականություն» (բանավոր) ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,
- «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր) ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում,
- «Ֆիզկուլտուրա» (ամփոփիչ ստուգարք)-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle
5
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



