Աշոցքում ջերմաստիճանը գիշերը հասել է մինչեւ -25
SOCIETYԳիշերը օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -25, Տաշիրում (Կալինինո) -24, Երևանում մինչև -7 աստիճան ցրտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
ԱԻՆ-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում`նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



