Սիրիական բանակը մտել է Հալեպի արեւելյան շրջաններ
SOCIETYՍիրիայի կառավարական զորքերի մարտիկներն արագացնում են Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան շրջանների ազատագրման գործողությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Վաթան» թերթը:
Զորքերը Ջանդուլի շրջանաձեւ ուղեբաժանքից շարժվում են Բաիդին հրապարակի ուղղությամբ: Ճակատի այս հատվածում նրանց օգնություն Է ցույց տալիս «Լիվա ալ Քուդս» պաղեստինյան բրիգադը, որը հանդես Է գալիս փախստականների Ինզարաթ ճամբարի կողմից:
Միաժամանակ հրետանին զինյալների դիրքերի ուղղությամբ կրակ Է բացել Մասաքին Հանանո թաղամասում: «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք ավելի վաղ իրենց հորջորջում Էին «Ջեբհաթ ան Նուսրա», փորձում են այն վերահսկողության տակ պահել եւ այնտեղ են նետում օգնական ուժեր:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



