ԵԽ նիստը հարուստ կլինի սկանդալներով
INTERNATIONAL NEWSԱյսօր Եվրախորհրդարանը կքննարկի Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման հարցը, իսկ վաղը քվեարկության կդրվի ԵՄ–Թուրքիա բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձևը:
Ի դեպ, ԵԽ ձախերի այս ձեռնարկն արդեն իսկ արժանացել է լիբերալների աջակցությանը, և շատ հավանական է, որ բանաձևը ոչ միայն արագ, այլև մեծ աղմուկով հաստատվի: Մասնավորապես՝ սպասվում է, որ քննարկումների ընթացքում խիստ քննադատություն հնչի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո՝ թուրքական իշխանության սկսած «վհուկների որսի» վերաբերյալ, որ տարածվել է զինվորականների, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների, լրագրողների և գրողների վրա: Չեն անտեսվի նաև ընդհանրապես մամուլի նկատմամբ կիրառվող բռնությունները, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր:
Այսպիսով, հնարավոր է, որ առանձին պատգամավորներ ոչ միայն չբավարարվեն ԵՄ–Թուրքիա բանակցությունների դադարեցման վերաբերյալ բանաձևով, այլև բարձրացնեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, քանի որ, ի պատասխան Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում տեղ գտած խիստ քննադատությունների, ԵԽ նախագահ Մարտին Շուլցի և զեկուցող Քեթի Փիրիի հասցեին Թուրքիայից եղան շատ կոշտ և ցինիկ արձագանքներ:
Ի դեպ, ԵԽ չորսօրյա նիստը խոստանում է սկանդալային լինել նաև այլ առումով. նոյեմբերի 23–ին քննարկման կդրվի ոչ միայն Սիրիայի հիմնահարցն ու ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման խնդիրը, այլև «ԵԽ ռազմավարական կոմունիկացիաներն ընդդեմ երրորդ կողմի քարոզչության» վերտառությամբ մի բանաձև, որ Ռուսաստանին է վերաբերում: Ընդ որում, այս պահին արդեն, կարելի է կռահել քննարկումների լարման աստիճանը, քանի որ փաստաթղթում «ռուսական թշնամական քարոզչությունն» ու դրանից առաջացող վտանգները Եվրոպայի համար հավասարվում են «Իսլամական պետությունից» ակնկալվող վտանգներին: Ընդ որում, ամենաթշնամական քարոզչությունը վերագրվում է հայտնի Sputnik գործակալությանը, որին օրերս էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվել և RT հեռուստաընկերությանը:
Ու թեպետ առանձին փորձագետներ ու ԵԽ պատգամավորներ պնդում են, թե ոչ մի լավ բանի չի հանգեցնի ռուսական մեդիան ԴԱԻՇ–ի հետ զուգահեռելը, ԵԽ–ում պատրաստվում են թշնամական քարոզչության դեմ պայքարի աշխատանքային խումբ ստեղծել՝ առնվազն 1 մլն եվրո բյուջեով, ընդլայնել Euronews–ի հեռարձակման շառավիղը ողջ աշխարհում, ինչպես նաև՝ ավելացնել դրա ֆինանսավորումը:
Ահա և՛ս մի խնդիր, որ գոնե Ստրասբուրգում հերթական անգամ տհաճ իրավիճակի մեջ կդնի մեր պատվիրակությանը…
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
				
								
					2
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					3
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
				
							
			
			
		


