Ադրբեջանական մանաթը շարունակում է անկումը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի ազգային արժույթը` մանաթը` կապված նավթի գների էժանացման հետ շարունակում է անկում ապրել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Նոյեմբերի 23-ին ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7146 մանաթ:
Նոյեմբերի 22-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը եղել է 1,7091 մանաթ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



