Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀԿ համագումարին սպասելիս

ANALYSIS

Նոյեմբերի 26–ին կկայանա Հանրապետական կուսակցության համագումարը, որի շուրջ վերջին օրերին աղմուկը, կարծես թե, հասնում է իր գագաթնակետին։ Մինչ համագումարը, իսկ ավելի շուտ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակումից հետո, Հանրապետականը, ինչպես նաև գործող իշխանության բոլոր օղակները հայաստանյան հասարակությանը նախապատրաստում էին գալիք փոփոխությունների մասին լրատվության աննախադեպ չափաքանակով։ Այլ խնդիր է, թե այդ փոփոխությունները կամ բարեփոխումները ինչքանով են իրատեսական և արմատական լինելու, խնդիրն այն է, որ իշխանությունը ուղղակիորեն պայծառ ապագայի բուտաֆորիա է ստեղծում։

Այս տեսանկյունից ՀՀԿ համագումարը դառնալու է այդ գործընթացի գագաթնակետը, ու, ամենայն հավանականությամբ, համագումարից հետո մենք կտեսնենք բազմաթիվ փոփոխություններով իշխանական կուսակցություն, որը, բնականաբար, պետք է այժմ էլ սկսի քարոզարշավ այն մասին, որ նորացված Հանրապետական կուսակցությունը դառնալու է երկրի զարգացման առաջնային երաշխավորը։

Սակայն հենց այստեղ է կայանում, այսպես ասած, մեծ խաղը։ Չի բացառվում, որ համագումարից հետո մենք ՀՀԿ իշխող վերնախավում տեսնենք նոր անուններ ու նոր դեմքեր, որոնք կամ քիչ հայտնի են հանրությանը, կամ էլ պարզապես թաթախված չեն վերջին տարիներին ՀՀԿ գործունեության մեջ, ինչպես օրինակ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որն արդեն հայտարարել է ՀՀԿ–ին անդամակցելու մասին։ Սակայն, ըստ էության, այս դեպքում ևս մենք ունենալու ենք առավելապես կոսմետիկ բարեփոխումներ, քանի որ Հանրապետական կուսակցությունը, որքան էլ տարօրինակ հնչի, կուսակցություն է ամենավերջին դեպքում։

Մինչ քաղաքական կուսակցություն լինելը, Հանրապետականը իշխանության տարբեր լծակների տիրապետող և տարբեր օղակներ միավորող կորպորացիա է, որտեղ հավաքված են ամենատարբեր խավերի, մտածելակերպի, աշխարհայացքի կրող անհատներ, կլաններ և խմբեր։ Հենց այս տեսանկյունից էլ առաջիկա համագումարում կորոշվի, թե Հանրապետականի ներսում որ խումբն է գալու ներկուսակցական իշխանության գլուխ, որը, բնականաբար, նշանակելու է նաև պետական իշխանություն, քանի որ Հանրապետականը պարզապես չի կարող անգամ իշխանության մի փոքր մասնիկը զիջել որևէ մեկին։

Այս փաստը առավել քան հասկանալի է, քանի որ Հանրապետական կուսակցությունը գոյություն ունի այնքան ժամանակ, ինչքան տիրապետում է իշխանության լծակներին։

Ի դեպ, ասվածը չի վերաբերում միայն Հանրապետականին, այլ բնութագրական է ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտի բազմաթիվ այլ կուսակցությունների։

Միևնույն ժամանակ, անկախ կուսակցության համագումարում կայանալիք փոփոխություններից կամ նորարարություններից, ակնհայտ է, որ գործնական քայլերի տեսանկյունից հասարակական ակնկալիքները չպետք է շատ մեծ լինեն, քանի որ զուտ կուսակցական առումով ՀՀԿ–ն այսօր ընտրական խնդիրներ է լուծում, և այս առումով հիմնական քայլերի մեծ մասը միայն կոսմետիկ և ինչ–որ տեղ էլ պոպուլիստական բնույթ է կրելու։ Թե այս ամենի գործնական հատվածը ինչ չափաբաժին է ունենալու հայաստանյան քաղաքական դաշտի խճանկարում փոփոխությունների տեսանկյունից՝ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ հենց այս փոփոխությունները հանդիսանալու են իշխանության ներսում կատարվող և կատարվելիք փոփոխությունների մանրակերտը։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation