Դատավոր կողմից կաշառք պահանջելու գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է. գործն ուղարկվել է դատարան
SOCIETYԿաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք պահանջելու և անձամբ ստանալու, իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի կողմից կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեղադրանքներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



