Ֆրանսիայում էլ են վատի ու վատթարի ընտրության առաջ
INTERNATIONAL NEWSԿիրակի օրը, ամերիկյան օրինակով, ֆրանսիացի ընտրողները նախնական քվեարկությամբ ընտրեցին աջ–ցենտրիստական ցանկալի թեկնածուին, որն առաջիկա նախագահական ընտրություններին ուժերը կչափի ձախերի՝ «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենի հետ:
Քվեարկությանը մասնակցում էր յոթ հանրապետական թեկնածու, որոնց թվում՝ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին և էքս–վարչապետներ` Ալեն Ժյուպպեն ու Ֆրանսուա Ֆիյոնը: Արդյունքում ձայները կիսվեցին երեքի միջև. Ֆիյոնը հավաքեց 43,6%, Ժյուպեն՝ 26,7% և Սարկոզին՝ 22,9%:
Վերջինս, ի դեպ, խոստովանեց, որ թեպետ վշտացած է փրայմերիզի արդյունքներից, այդուհանդերձ, խոստացավ երկրորդ փուլում օժանդակել ամենաշատ ձայները հավաքած Ֆիյոնին և կողմնակիցներին էլ կոչ արեց նույնն անել:
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հաջորդ տարի՝ ապրիլի 23–ին, բայց այն արդեն իսկ ամերիկյան ընտրությունների ռիմեյքն է համարվում և խոստանում է ոչ պակաս հետաքրքիր լինել:
Ներկայի վարչապետ Մանուել Վալսն, օրինակ, կարծում է, որ ճիշտ ԱՄՆ–ի նմանությամբ՝ Ֆրանսիան վտանգված է: Եվ որ հնարավոր է, առաջիկա ընտրություններում հաղթանակ տոնի ծայրահեղ ձախ Մարին Լե Պենը, որն արդեն հասցրել է ջերմորեն շնորհավորել Դոնալդ Թրամփին՝ նրան անհնարը հնարավոր դարձնելու գործում առաջամարտիկ որակելով:
Վտանգի կոչնակ է հնչեցրել նաև երկրի նախկին վարչապետ Ժան–Պյեռ Ռաֆֆարեն և ընդգծել, թե իրավիճակն ամենևին էլ միանշանակներից չէ, ինչը լիովին հասկանալի է:
Բանն այն է, որ Սարկոզիի վարչապետ, մինչ այդ՝ Կրթության, աշխատանքի նախարար Ֆիյոնը հրաշալի կապեր ունի Պուտինի հետ: Եվ եթե նույնիսկ հաղթի սոցիալիստ թեկնածուին, վստահություն չկա, թե կգործի բացառապես Բրյուսելի շահերի շրջանակում, որտեղ չեն մոռացել սեպտեմբերյան հարցազրույցը, որում էքս–վարչապետը նշել էր, թե Պուտինը Սիրիայում իր շահերն է պաշտպանում ճիշտ այնպես, ինչպես մնացած արևմտյան երկրները: Ավելին՝ մեղադրել էր ազատ աշխարհին նրանում, որ հենց իրենք են իրենց անգործությամբ Պուտինին գործելու տարածք տրամադրել:
Այսպիսով, Ֆրանսիայում նույնպես վատի ու վատթարի ընտրության առաջ են կանգնել. Մարին Լե Պենը աղետ է թվում, բայց էքս–վարչապետն էլ հալվա չի խոստանում...
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
				
								
					2
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					3
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
				
							
			
			
		


