Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը, ինչպես նաեւ ՀՀ դրամի թողարկման 23-րդ տարեդարձը

SOCIETY

 Հայաստանում այսօր` նոյեմբերի 22-ին, նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը, ինչպես նաեւ ՀՀ դրամի թողարկման 23-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանի բանկային համակարգում աշխատում է 11 հազար մարդ:

Նոյեմբերի 22-ը պատմության մեջ ունի իր խորհրդանշական տեղը, քանի որ 1993 թվականի հենց այս օրը ներդրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ ՀՀ դրամը: Ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»:

Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնն ամփոփում է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից`Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ, մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ:

«Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում ներկայացված է փողի ամբողջական պատմությունը՝ սկսած նախադրամյան ժամանակաշրջանից մինչ օրս: Ցուցադրությունն սկսվում է Ք. ա. 5-րդ դարի Աթենքի մետաղադրամներով: Այն ամենը, ինչ ներկայացված է, բոլորը  բնօրինակներ են և հայտնաբերվել են Հայաստանի տարածքում իրականացված պեղումների արդյունքում: Առաջին հայկական մետաղադրամները վերաբերում են Ք. ա. 3-րդ դարի Ծոփք և Կոմմագենե հայոց թագավորություններին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնականբանկի այցելուներ ի կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը:

Ներկայացնելով դրամի պատմության տարբեր շրջանները` Զարուհի Բարսեղյանը նշեց, որ Տիգրան Մեծի փողը կոչվում էր դրախմա, որից սերում է «դրամ»  բառը: «Դրամ» բառը հետագայում օգտագործվել է Կիլիկյան Հայաստանում` այդպես է կոչվել հայոց արքաների արծաթյա մետաղադրամը: Դրամ կոչվում է նաև Հայաստանի Հանրապետության ներկայիս ազգային արժույթը:

Անկախ Հայաստանի ազգային արժույթի առաջին թողարկումը շրջանառվել է 1993 թվականի նոյեմբերի 22-ից, մինչև 1999 թվականը, որից հետո թողարկվել են երկրորդ սերիայի թղթադրամները, որոնք մինչ օրս օգտագործվում են: Այդ թղթադրամների վրա պատկերված են մշակութային գործիչների դիմանկարներ:

Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում պահվում են բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք Կենտրոնական բանկը և’ ձեռք է բերում, և’ նվիրատվություն է ստանում:

Զարուհի Բարսեղյանը նշեց, որ մեծ հետաքրքրություն կա կենտրոնի այցելուների շրջանում: Երևանում այս տարի կենտրոնը կունենա մոտավորապես 7 500- 8 000 այցելու: Բացի այդ, այս տարի Ստեփանակերտում ևս կազմակերպվել է շրջիկ ցուցահանդես, այնտեղ էլ գրանցվել է 3 հազար այցելու:

Նշենք, որ  հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան: Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank