Պետական դեպարտամենտն ամերիկացիներին նախազգուշացրել Է Եվրոպայում ահաբեկչության վտանգի մասին
INTERNATIONAL NEWSՊետական դեպարտամենտն ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացնում Է ամբողջ Եվրոպայում ահաբեկչական գրոհների վտանգի մեծանալու մասին, հատկապես առաջիկա տոների ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը թարմացվել Է նոյեմբերի 21-ին:
Ինչպես պարզվում Է, հավաստի տեղեկատվություն կա, որ «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա» կազմակերպությունները, ինչպես նաեւ նրանց հետ աֆֆիլացված կառույցները շարունակում են ահաբեկչական գործողություններ պլանավորել Եվրոպայում, նախեւառաջ տոներին:
Անհրաժեշտ Է պատրաստ լինել այն բանին, որ այդ ժամանակաշրջանում ծայրահեղականները եւ նրանց համակրողները կարող են ահաբեկչական գործողություն կատարել գործնականում առանց նախազգուշացման, օգտագործելով տարբեր մարտավարություններ, նշում Է գերատեսչությունը:
Նախազգուշացումը գործում Է մինչեւ 2017 թվականի փետրվարի 20-ը:
			
			
			
			
			
				
			
			
			


