Հրանուշ Հակոբյանը մոտ 100 հազար դոլարի չափով փոխառություններ ունի
SOCIETYՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 74 հազար ԱՄՆ դոլար և 21 հազար եվրո փոխառություններ ունի:Նախարարը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016 թ. գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ հողամաս: Իսկ նրա պաշտոնը ստանձնելու օրվա՝ սեպտեմբերի 27–ի դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 8 միլիոն 758 հազար դրամ:
Սփյուռքի նախարարի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ գոյացել են 7 միլիոն 341 հազար դրամ աշխատավարձից և 1 միլիոն 917 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված վճարներից:
Հրանուշ Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն ութ տարի՝ 2008 թ.–ից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



