Համլետ Հարությունյան. Թուրքիան ի զորու չէ պայքարել քրդական շարժման դեմ
INTERVIEWԹուրքիայում բավական ակտիվ տեմպերով շարունակվում է հակաքրդական շարժումը: Որքան էլ թուրքական իշխանությունը փորձում է ճնշել ըմբոստներին, միևնույն է՝ քրդերն այսօր բավական մեծ վտանգ են ներկայացնում տվյալ պետության համար: Ինչպես Past.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Համլետ Հարությունյանը, Թուրքիան այսօր պետք է մտածի ոչ միայն իր երկրում տեղի ունեցող զարգացումների, այլև արտաքին ազդակների մասին, քանի որ. «Քրդերը բուն Թուրքիայում ունեն հզոր կառույցներ, իսկ Սիրիայում ու Իրաքում ունեն կանոնավոր զորք: Թուրքերն այս պահին անում են ամեն ինչ վտանգը վերացելու համար, սակայն, կարծում եմ, որ տվյալ պետության իշխանությունն այսօր ի զորու չէ պայքարել քրդական շարժման դեմ: Ըստ իս՝ քրդերը հաջողություններ են գրանցելու: Եթե քրդերը չունենան պետականություն, ապա կունենան հզոր ինքնավարություն»:
Պատասխանելով հարցին՝ գերտերություններից որո՞նք կխառնվեն թուրք–քրդական բախումներին, երբ դրա անհրաժեշտությունը նկատվի, պատգամավորը նշեց. «Մեծ պատերազմական գործողությունների մեջ ոչ մի երկիր չի ցանկանում ներքաշվել: Ի տարբերություն 1915 թվականի, այսօր քրդերը զինված են ու վայելում են որոշ պետությունների հովանավորությունը: Կարծում եմ՝ քրդական հարցը կարող է դառնալ Թուրքիայի տրոհման պատճառներից մեկը»:
Պատգամավորը վերջում հավելեց. «Ասել, որ Թուրքիայի տրոհումից հայերը որոշ հարցերում կշահեն կամ տանուլ կտան՝ չեմ կարող ասել, քանի որ դրա որոշողն ապագան է»:
ՄԻՊ–ը հետևում է Վահան Շիրխանյանի բժշկական հետազոտությունների ընթացքին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել այն մասին, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի առնչությամբ անընդհատ կապի մեջ է ՀՀ արդարադատության նախարարության հետ:
«Վահան Շիրխանյանի առողջական վիճակի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է ՀՀ արդարադատության նախարարության հետ:
Տեղյակ ենք, որ նախատեսված է իրականացնել ևս մի քանի բժշկական հետազոտություն, որոնց ընթացքին և մանրամասներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է, ու դրանց կապակցությամբ կտրվի համապատասխան գնահատական»,– տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը։
Սոսե Չանդոյան
1
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
2
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
3
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
4
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
5
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms



