Հայ երիտասարդ բռնցքամարտիկների համար անհաջող էր աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը
SPORTՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հերթական մրցումային օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին. 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը պարտվեց ուկրաինացի Օլեգ Չուլյաչեվին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը զիջեց Ղազախստանը ներկայացնող Աիդոս Արապովին:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր մարզիկները վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



