Աննա Թովմասյանը՝ իր հղիության վերաբերյալ լուրերի մասին
LIFEԵրեկվանից լուրեր են տարածվել այն մասին, թե երգիչ Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, սպասում են իրենց առաջնեկին: Այս հարցն ամենից շատ հետաքրքրություն է առաջացրել Արամեի երկրպագուների շրջանում, որոնց խնդրանքին ընդառաջելով էլ կապ հաստատեցինք Աննայի հետ՝ պարզելու, թե որքանով են տարածված շշուկները համապատասխանում իրականությանը:
Մեր հարցադրմանը Աննան պատասխանեց հետեւյալ կերպ.
«Կներեք, բայց սա շատ անձնական թեմա է ինձ համար… չէի ցանկանա մեկնաբանել այն»:

Հիշեցնենք, որ Արամեն եւ Աննան 2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո միասին էին ապրում, բայց Աստծո օրհնությունը նրանք ստացել են այս տարի՝ օգոստոսի 10-ին:
NEWS.am STYLE-ը մաղթում է, որ այս բարի լուրը (եթե այն չի համապատասխանում իրականությանը) զույգի համար շատ շուտով դառնա իրականություն:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



